Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայրը զանգել որդուն ասել է, որ իրեն ծեծել են․ հենց մեքենայի մեջ էլ շնչահեղձ լինելով՝ մահացել է

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ռոբերտ Հովհաննիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ռոբերտ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել հետևյալ արարքների համար:

Ըստ 25-ամյա Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքի՝ 2013 թվականի ապրիլի 11-ին, ժամը 15-ի սահմաններում ինքը Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում կանգնել է հետիոտնի անցուղու սկզբնամասում և սպասել, մինչև կվառվի հետիոտնի կանաչ լույսը:

Այդ նույն ժամանակ անցուղու վրա կանգնած է եղել «Օպել վեկտրա» մակնիշի մի մեքենա:

Երբ հետիոտնի կանաչ լույսը վառվել է, ինքը անցել է ճանապարհը՝ չզիջելով «Օպել»-ին:

Վերջինիս վարորդը, որ տարիքով մարդ էր, վրդովվել է, ձեռքը պատուհանից հանել ու իրեն անպատվել: Այնուհետև շրջադարձ է կատարել, կանգնել ու մեքենայի միջից հայհոյել իրեն:

Ինքը զայրացել է, մոտեցել մեքենային, ձախ ձեռքով բռնել է ավտոմեքենայի առջևի ձախ դուռը, որ վարորդը չկարողանա մեքենայից դուրս գալ, իսկ աջ բռունցքով չորս-հինգ հարված է հասցրել վարորդի դեմքի, պարանոցի, ուսի շրջանին:

Հետո վարորդը դուրս է եկել մեքենայից, հարձակվել իր վրա, բայց անցնող տղամարդիկ բաժանել են իրենց:

Վարորդը հեռախոսով խոսելով՝ նստել է մեքենա և շարունակել է իր հասցեին հայհոյել:

Ինքը, չկարողանալով զայրույթը զսպել, ոտքով մեկ անգամ հարվածել է մեքենայի առջևի դռանը, մեկ անգամ էլ՝ բեռնախցիկին:

Հետիոտնի հետ ընդհարումից հետո տուժած վարորդը վատ է զգացել: Նրան ջուր և հանգստացնող դեղ է տվել խաչմերուկում գործող կարկանդակի պատրաստման կրպակի խոհարարուհին: Կինը նկատել է, որ վարորդի շրթունքները կապտած են:

Վարորդի հեռախոսազանգով դեպքի վայր է հասել նրա որդին:

Վերջինիս ցուցմունքով՝ հայրը զանգել ու ասել է, թե խաչմերուկում մի տղա իրեն ծեծել է: Տասը րոպե անց ինքը եղել է այնտեղ:

Հորը նստեցրել է մեքենա, տարել իրենց շենքի մոտ: Հայրը շատ վատ է զգացել: Նա հենց մեքենայի մեջ էլ շնչահեղձ լինելով՝ մահացել է: 2001 թվականին հայրը սրտի վիրահատություն էր տարել:

Վկան հայտնել է նաև, որ դեպքից հետո հոր մեքենայի առջևի ձախ դուռը և բեռնախցիկը վնասված են եղել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժածի դեմքին, վերին վերջույթներին, պարանոցին հայտնաբերվել են արյունազեղումներ, որոնք կենդանի անձանց մոտ թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ՝ «Օպել վեկտրա» ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 86 հազար դրամ:

Քաղաքապետարանից ստացված լազերային սկավառակի զննությունը ցույց է տվել, որ նշված խաչմերուկի մոտ կանգ է առնում արծաթագույն «Օպել վեկտրա» ավտոմեքենան, որին անմիջապես մոտենում է մի բարձրահասակ տղա: Նա ձեռքով մի քանի անգամ հարվածում է «Օպել»-ի վարորդին, որից հետո վարորդը մեքենայից դուրս է գալիս, նրանք սկսում են քաշքշել միմյանց: Այնուհետև վարորդը նստում է մեքենա ու հեռանում:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Ռոբերտ Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել վարորդին հարվածելու և մեքենային հարվածելով՝ վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և 185 հոդվածի 1-ին մասով:

Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, պնդել է նախաքննական ցուցմունքները:

Դատարանը մեղավոր է ճանաչել Ռոբերտ Հովհաննիսյանին ու վերոհիշյալ հոդվածներով վերջին հաշվով նրան դատապարտել է 3 ամիս կալանքի: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ վերցնելու պահից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Հովհաննիսյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել տուգանքի ձևով պատիժ կամ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում