Wednesday, 29 05 2024
Ֆրանսիացի մասնագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների աշխատողների հետ
11:30
Հայիթիի նոր վարչապետ է նշանակվել Գարի Կոնիլը
Արաբկիրի նախկին համայնքապետարանի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար
11:00
Նավթի գներն աճել են․ 28-05-24
10:45
Պակիստանում ավտոբուսի վթարը 28 մարդու կյանք է խլել
10:30
Իրանական կարմիր մահիկը պատրաստ է օգնել Հայաստանին
Հարգելի քաղաքացիներ, սնունդ, դեղորայք, հագուստ, ոչինչ մի բերեք. Կառավարությունը հոգում է ողջ ծախսը. պատգամավոր
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի բյուջեի կատարողական հաշվետվությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ո՞ր ճանապարհներն են շարունակում փակ մնալ
Հայաստանի ընդդիմությունը պետք է չափազանց պատասխանատու որոշում ընդունի
Ադրբեջանը հետևում է Հայաստանում վերջին զարգացումներին». Ալիև
Ո՞րն է նրանց ծրագիրը՝ ո՛չ սահմաններ, միա՛յն ճակատներ. մեր երազները մղձավանջ կդառնան
Սպասվում է կարճատև անձրև
Մեծ աղմուկը մեծ իրադարձության նշան չէ. սիրողական խաղ է՝ ես պրոֆեսիոնալ թատրոն եմ սիրում
Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին. «Հրապարակ»
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների. «Հրապարակ»
Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել. «Ժողովուրդ»
Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ. «Ժողովուրդ»
Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կհամոզի՞ Գերմանիային. Կովկասի «դիլեման»
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ

Երկրում սոցիալական բունտ է հասունանում, բայց կառավարությունը անգործության է մատնված

«Բիզնեսը պետք է հասկանա, որ եթե բենզինը թանկացել է պայմանական ասած 5 կամ 10 տոկոսով, ապա դա դեռ չի նշանակում, որ դրա արդյունքում պետք է այլ ապրանքներ ևս 10 տոկոսով  թանկանան, որովհետև ինքնարժեքում հո միայն բենզինը չի, բայց ցավոք սրտի, մեր իրականությունը մի փոքր այլ է և մենք վերավաճառք ենք իրականացնում։

Գազը թանկացել է 17 դրամով, բայց գազալցակայաններում 20-30  դրամ  ավել են վաճառում, սա հերթական անգամ խոսում է այն մասին, որ տնտեսվարողը թանկ գնով ձեռք է բերում, բայց ինքն էլ իր հերթին է շատ ավելի թանկ գնով վերավաճառում՝ այն դեպքում, երբ հնարավորություն կա այդքան թանկ չվաճառելու։

Ըստ էության կարող ենք ասել, որ քայլեր չեն ձեռնարկվում այս ամենը զսպելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից թանկացած  սեղմված բնական գազի, բենզինի, դիզվառելիքի գնի թանկացմանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ  մուլտիպլիկատիվ էֆեկտով սա հանգեցնի նաև այլ երթուղային տրանսպորտի, տաքսի ծառայությունների ուղեվարձի թանկացմանը,  Պիպոյանը պատասխանեց․

«Չեմ կարծում, որ փոփոխության կենթարկվի․ չեմ կարծում, որ բոլոր վարորդները միաժամանակ գնան թանկացման, որովհետև եթե մի մասը  թանկացնի, իսկ մյուս մասը՝ ոչ, ապա ակամայից բոլորը հետ են գալու հին գնին, որովհետև այդ թանկացումը չի բխում նաև բիզնեսի շահերից․ մինիմալ 600 դրամը եթե  փոխեն, ապա ուղևորափոխադրումների քանակի անկում ենք ունենալու, ինչը բիզնեսը շատ լավ հասկանում է։

Երկրորդը, որ կարող էր գնային փոփոխություն լիներ՝ քաղաքային տրանսպորտն է․ քաղաքային տրանսպորտի ոլորտում մինչև բարեփոխումների ամբողջական փաթեթ չներդրվի, ապա չեմ կարծում, որ մինչ այդ գնային  փոփոխություն լինի, բայց այն, որ 2018թ-ին այս ոլորտում ինչ-որ փոփխություններ կլինեն, դա փաստ է , բայց թերևս այս պահի դրությամբ  տրանսպորտի գնի փոփխության հետ կապված  որևէ բան  հստակ ասել չեմ կարող»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում