Saturday, 11 07 2026
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԱԺ նախագահը հյուրընկալել է խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների, ոլորտի պատասխանատուների:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, տոնական ընդունելության մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հադես է եկել ելույթով: Դիմելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ազգային ժողովի աշխատակազմի, ԱԺ խորհրդի անդամների և իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Ցանկանում եմ, որ 2018 թվականը ձեր և ձեր հարազատների համար լինի առողջության, խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Ես միշտ էլ բարձր եմ գնահատել լրագրողների աշխատանքը, անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ: Կարծում եմ, որ մարդկանց միջև փոխադարձ հարգանքը չպետք է կախված լինի տեսակետների կամ քաղաքական հայացքների տարբերությունից: Անկեղծորեն ասեմ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես Ազգային ժողովի նախագահ՝ հաճելի է եղել ձեզ հետ աշխատել և նույնիսկ ուսանելի: Ձեր արհեստավարժությունն ու անաչառությունը մեծ ազդեցություն ունեն մեզ շրջապատող իրականության օբյեկտիվ և ամբողջական ընկալման հարցում: Բոլորիդ մաղթում եմ, որ ձեզ մշտապես ուղղորդեն ճշմարտությունը, սերը և լավատեսությունը»:

Շնորհավորական իր խոսքում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը լրատվամիջոցների ներկայացուցչներին մաղթել է առողջություն, բարեկեցություն և բեղմնավոր աշխատանք: Անդրադառնալով խորհրդարանական իրադարձությունների լուսաբանմանը՝ Արա Սաղաթելյանը ներկայացրել է այն նախաձեռնությունները, որոնց իրականացմամբ աշխատակազմն առավել բարենպաստ միջավայր կապահովվի օրենսդիր մարմնում լրագրողների արդյունավետ գործունեության համար: Կարդիականացվեն տեխնիկական համակարգերը, միջազգային գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հնարավորություն կունենան համագործակցելու և փորձի փոխանակում իրականացնելու արտերկրի, մասնավորապես Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի մասնագետների հետ: Արա Սաղաթելյանը հավաստիացրել է, որ աշխատակազմի կողմից ամեն ինչ արվելու է նոր դերակատարություն ստանձնած խորհրդարանի գործունեության թափանցիկությունն ապահովելու համար:

Խորհրդարանում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ տոնական ընդունելությանը պարգևատրվել են մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ազգային ժողովի գործունեությունն օբյեկտիվ լուսաբանելու համար ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգևատրվել են լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը, «Այսօր էյ էմ» լրատվական կայքի լրագրող Վարդուհի Ստեփանյանը, Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Նազելի Էլբակյանը, «Ասեկոսե էյ էմ» լրատվական կայքի լրագրող Արման Խարազանյանը: ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով պարգևատրվել են «Հայմեդիա» լրատվական կայքի լրագրող Սևակ Վարդումյանը, «Վեստի էյ էմ» լրատվական կայքի լրագրող Դուսյա Ղազարյանը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության Հայաստանում թղթակից Հովհաննես Քոսյանը, «Նյուզ էյ էմ» լրատվական վերլուծական գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող Անի Մշեցյանը, «Ֆակտոր էյ էմ» տեղեկատվական կենտրոնի լրագրող Շողիկ Գալստյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում