Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Եզդիների հետ կատարվածը ցեղասպանությո՞ւն, թե՞ ցեղասպանական գործողություն դիլեման՝ ԱԺ-ում․ ինչու է ՀՀԿ-ն խորշում ցեղասպանություն եզրույթից

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին հրավիրած նիստում քննարկեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» հայտարարության նախագիծը: Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նույն օրը գումարված նիստում, այստեղ եւս որպես հիմնական զեկուցող հանդես եկավ  ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ ընդգծելով, որ շրջանառության մեջ դրված նախագծում կոնկրետ գործողություններ կատարելու առաջարկություններ են արված:

«Սա եզդի ժողովրդի նկատմամբ պետության, պետականության վերաբերմունք է։ Մենք բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել միանալու այս նախագծի վերաբերյալ հայտարարությանը, որովհետև սա հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակի մոտեցումն է»,-  ասաց նա՝ հիշեցնելով, որ Հյուսիսային Իրաքում եզդիների եւ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպան գործողությունները ինչ-որ առումով դեռեւս շարունակվում են։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ սա շատ կարեւոր նախաձեռնություն է, եւ այս հարցը դեռեւս նախորդ գումարման խորհրդարանում էր բարձրացվել: Նա ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչու հարցը տեղափոխվեց մի քառօրյա նիստից մյուսը եւ այդպես էլ չընդունվեց: «Եթե քաղաքական մեծամասնության խմբակցությունում կգաք կոնսենսուսի՝ ամրագրելու այն, ինչ միջազգային բազմաթիվ կառույցներ ճանաչել են որպես ցեղասպանություն, «Ծառուկյան» խմբակցությունը դա կպաշտպանի»,- նշեց նա։
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ  հատկանշական համարեց այն, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը բարոյական եւ քաղաքական պարտավորվածություն ունի հանդես գալու ցեղասպանությունների դատապարտման դիրքերից։

Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, այդպես էլ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հայտարարության նախագծին, որը կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում