Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Կարեն Կարապետյանի դիմումը Եվրոպային

2018 թվականի վարչապետի խնդրի շուրջ անորոշության՝ բիզնեսի և տնտեսության վրա բացասական ազդեցություն ունենալու վերաբերյալ Կարեն Կարապետյանի հայտարարությունը որքան վկայում է Սերժ Սարգսյանին արվող ակնարկի մասին, նույնքան էլ արտացոլում է ՀՀԿ ներսում առկա իրավիճակը կամ դիմակայությունը: Կարեն Կարապետյանը փաստորեն Սերժ Սարգսյանին հորդորում է կարգի հրավիրել այն ՀՀԿ-ականներին, որոնք Սերժ Սարգսյանի փառաբանության միջոցով պարզապես անուղղակիորեն նսեմացնում են Կարապետյանին, ինչն էլ բնականաբար ազդեցություն է ունենում նրա հանդեպ բիզնեսի վերաբերմունքի վրա: Թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողները չեն կարող լուրջ ընդունել մի մարդու, որն անգամ իր կուսակիցների հայտարարություններում ներկայանում է ոչ այլ կերպ, քան ընդամենը ժամանակավոր մի դրածո, որի հետ պայմանավորվածությունը կախված է բոլորովին այլ մարդու կամքից:

Ավելին, Կարեն Կարապետյանի մասին անուղղակի, սակայն չափազանց հստակ այդպես են արտահայտվում մարդիկ, որոնք նրա կուսակցական ենթականերն են: Չմոռանանք, որ Կարապետյանը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, այսինքն՝ կուսակցությունում երկրորդ մարդը Սերժ Սարգսյանից հետո: Մինչդեռ ստացվում է, որ կուսակցությունում հաջորդ մարդիկ, ենթակաները շատ ավելին են իրենց թույլ տալիս 2018-ի մասով, քան երկրորդ մարդը: Այդ առումով հարց է առաջանում, թե Կարեն Կարապետյանն արդյո՞ք այդ մտահոգությունը բարձրաձայնել է ՀՀԿ գործկոմի նիստերում և մամուլում առաջին անգամ բարձրաձայնում է միայն այն բանից հետո, երբ տեսնում է, որ ՀՀԿ նիստում իր բարձրացրած հարցը չի ստանում որևէ առանցքային արձագանք: Վերջիվերջո, Կարեն Կարապետյանը ի պաշտոնե, կարգավիճակի բերումով ունի բոլոր հնարավորությունները կուսակցական խողովակով բացատրելու, որ իրեն չխանգարեն՝ եթե չեն օգնում:

Սակայն իրավիճակն այստեղ, բացի ներկուսակցական երեսից, ունի թերևս այլ բաղադրիչ, ընդ որում՝ ոչ երկրորդական: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի հայտարարության հասցեատերը գուցե թե Սերժ Սարգսյանը չէ, ՀՀԿ-ն չէ, հասարակությունը չէ, այլ առաջին հերթին միջազգային կենտրոններն են, ուժային այն մայրաքաղաքները, որոնք լուծում են աշխարհաքաղաքական կարևոր հարցեր, և որոնց կարծիքը Հայաստանում վարչապետի խնդրի հանգուցալուծման հարցում Սերժ Սարգսյանի համար ունենալու է կարևոր նշանակություն, Սարգսյանը չի կարող հաշվի չառնել, թե այդ կենտրոնները ինչպես կընկալեն իր վարչապետ մնալը:

Եվ այստեղ իհարկե Կարեն Կարապետյանի ազդակը ուղղված է թերևս այդ կենտրոններին՝ այն համատեքստով, որ իրավիճակը Հայաստանում չի փոխվում, իրեն չի հաջողվում փոխել, որովհետև Սերժ Սարգսյանը թույլ չի տալիս: Իսկ այդպիսի ազդակ հղելու անհրաժեշտությունն առաջացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, որը ստեղծել է լիովին նոր իրավիճակ և իրականություն՝ սկսելով նոր տրամաբանությամբ քաղաքական գործընթաց: Համաձայնագիրը ոչ միայն կարգավորում է Հայաստան-ԵՄ նոր հարաբերությունների, այսպես ասած՝ կանոնների շրջանակը, այլև գործնականում առանցքային նշանակություն է ունենալու Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, այդ թվում՝ իշխանության խնդիրների լուծման գործում:

Այդ տեսանկյունից վերջին օրերին տեղի ունեցավ երկու հատկանշական իրադարձություն: Կարեն Կարապետյանը խորհրդակցություն անցկացրեց կառավարությունում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման հարցեր քննարկելով: Դրան գրեթե անմիջապես՝ մեկ-երկու օրերի տարբերությամբ, հաջորդեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը Հայաստան-ԵՄ պայմանագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժղով ստեղծելու մասին: Ակնառու էր, որ Հայաստանի իշխող համակարգի առանցքային երկու դեմքերը, ըստ էության, վարչապետի երկու թեկնածուները՝ գործող նախագահն ու գործող վարչապետը, փորձում են իրենց ազդեցության դաշտ տեղափոխել կամ ներառել Հայաստան-ԵՄ պայմանագրի իրականացումը, ասել է թե՝ Հայաստանի քաղաքական բարեփոխումների ընթացքը, պատասխանատվությունը և, այսպես ասած, «անձնագրայնացումը»: Յուրաքանչյուրը փորձում է ազդակ հղել, որ հենց ինքն է իրականացնելու բարեփոխումները, և ինքը կարող է անել դա:

Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ անորոշության բացասական ազդեցության մասին, գործնականում այդ իրավիճակի շարունակությունն է: Վարչապետ-նախագահ մրցակցության այդ դրվագին, Կարեն Կարապետյանի մոտ խորհրդակցությանը հաջորդած հրամանագրին, որը Սերժ Սարգսյանի պատասխանն էր այդ խորհրդակցությանը, Կարեն Կարապետյանը փաստորեն պատասխանում կամ հակադարձում է արդեն հրապարակային դժգոհությամբ և բողոքով, որ Սերժ Սարգսյանը չի թողնում աշխատել: Կարապետյանն այդպիսով ըստ երևույթին ակնկալում է Եվրոպայի աջակցությունը անորոշությունը ցրելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում