Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը կհյուրընալվի «Բրիսթոլ Սիթիին»: Ըստ dailystar պարբերականի «Յունայթեդի» հիմնական կազմում կլինի նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ժոզե Մոուրինյոյի թիմը խաղը կսկսի 3-4-3 մարտավարությամբ: Դարպասում կլինի Ռոմերոն, իսկ պաշտպանության կենտրոնում Բլինդը, Ռոխոն և Լինդելոֆը: Աջ եզրում կլինի Դարմիանը, իսկ Շոուն կգործի ձախից: Կիսապաշտպանության կենտրոնում հանդես կգան Պոգբան և ՄաքՏոմինեյը: Հենրիխ Մխիթարյանը կխաղա հարձակման աջ եզրում, իսկ աջ եզրում կգործի Մարսիալը: Հարձակման կենտրոնում կխաղա Զլատան Իբրահիմովիչը:
«Բրիսթոլ Սիթիի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի կեսգիշերին:






































