Wednesday, 15 07 2026
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով

Հայաստանը փոխեց ՀԱՊԿ-ը, բայց որքան ժամանակով

ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը նախօրեին տեղի է ունեցել Մինսկում, ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտարարության նախագիծը: Դրանով ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև հայտնի երեք սկզբունքներին, որոնց վրա կառուցվում է այդ ջանքը պաշտոնապես՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:

Ըստ էության, ՀԱՊԿ-ն ընդամենը կարգավորման ստանդարտի մեջ է, և այս տեսանկյունից, իհարկե, շարունակում է առավել հնչեղ մնալ նախորդ տարի դեկտեմբերին ՀԱՊԿ այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը հայկական Չինարի գյուղի դիրքերի հանդեպ ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, երբ Բորդյուժան այդ առիթով արած հայտարարության մեջ օգտագործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը: Ղարաբաղյան հարցում, որպես Հայաստանի, այսպես ասած, դաշնակցային ռազմաքաղաքական բլոկ, ՀԱՊԿ ամենաուժեղ քայլը դեռևս հանդիսանում է Բորդյուժայի այդ հայտարարությունը, թեև դա նրա պաշտոնավարման գրեթե վերջին օրերին արած հայտարարություն էր:

ՀԱՊԿ նախագահները մի կողմից տեր չկանգնեցին այդ հայտարարությանը, մյուս կողմից, սակայն, նաև չհերքեցին կամ չդատապարտեցին այն: Մինչդեռ Բորդյուժան կիրառել էր բավականին ուշագրավ ձևակերպում՝ խոսելով Ապրիլյան պատերազմի մասին և ասելով, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած, ըստ էության, ճանաչվել էր ոչ միայն Ղարաբաղը, այլ Ղարաբաղը՝ այսպես ասած ներկայիս իր սահմաններով:

Սակայն, սրան զուգահեռ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որի անդամների գերակշռող մասը լինելով դե յուրե Հայաստանի դաշնակից, Հայաստանից ավելի սերտ, այդ թվում՝ ռազմատեխնիկական և քաղաքական հարաբերության մեջ են Ադրբեջանի հետ, համենայնդեպս՝ այդպես է եղել մինչև այժմ: Եվ այս տեսանկյունից մենք ունենք հայտարարությունների և իրավիճակի որոշակի հակասականություն, և այդ առումով, իհարկե, ՀԱՊԿ-ից գործնականում ակնկալվում է ոչ թե Մինսկի խմբին աջակցություն և Հելսինիկյան ակտի սկզբունքների հիշատակում, այլ պարզապես շատ կոնկրետ ռազմաքաղաքական արձագանք այն դեպքերում, երբ, օրինակ, սպառնալիքներ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին և առավել ևս՝ երբ կրակում են Հայաստանի տարածքի ուղղությամբ: Փոխվո՞ւմ է այդ տեսանկյունից ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական բլոկ, թե՞ ոչ: Սա է հարցը:

Մինսկի գագաթնաժողովն այդ առումով թողել է հակասական տպավորություն: Մի կողմից, իհարկե, չկա անմիջական առիթ Հայաստանի վերաբերյալ այդօրինակ ռազմաքաղաքական աջակցության հայտարարություն անելու, և միևնույն ժամանակ, իհարկե, ղարաբաղյան թեմատիկայով արված հայտարարությունը ևս առանձնակի առիթի բացակայության պայմաններում անկասկած հայաստանյան տեսակետի կրկնություն է: Մյուս կողմից, սակայն, գլխավոր հարցը շարունակում է լինել ՀԱՊԿ անդամների հարաբերությունը Բաքվի հետ, հատկապես Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեպքում: Ռուսաստանը վերջին ամիսներին նկատելիորեն տարածություն է ձևավորել իր և Բաքվի միջև, ինչը, իհարկե, ավելի շուտ պայմանավորված է, թերևս, ոչ թե ցանկության, այլ հնարավորությունների բացակայությամբ: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը չունի հայերի հանդեպ այնպես վարվելու հնարավորություն, ինչպես մինչև ապրիլ: Ռուսաստանի այս վարքագիծն, իհարկե, կարող է որոշակիորեն ազդել նաև ՀԱՊԿ վարքագծի վրա, քանի որ այդ կառույցում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում:

Գլխավոր հարցն այստեղ, իհարկե, այն է, թե ստեղծված իրավիճակը Հայաստանը որքանով կարող է օգտագործել, այսպես ասած, ռազմավարական կամ երկարաժամկետ իրողություններ ձևավորելու համար, իրավիճակային որոշակի վարքագծային փոփոխությունը ավելի երկարաժամկետ ձևաչափերի կամ շրջանակների մեջ դնելու համար: Ակնհայտ է, որ, օրինակ, ղարաբաղյան թեմայով հայտարարության մասով Երևանը կարողացել է օգտագործել իրավիճակը: Սակայն ՀԱՊԿ ռազմավարական պահվածքի առումով հարցերն, իհարկե, մնում են բաց, քանի դեռ չկան վարքագծի առավել երկարաժամկետ փոփոխության նախանշաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում