Sunday, 12 05 2024
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում

Ռուսաստանում հայ միգրանտները չեն կարողանա աշխատել շուկաներում և բանջարեղենային բազաներում

Ռուսաստանում միգրանտների նկատմամբ քաղաքականության խստացումը շարունակվում է: Օրերս «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնային բաժինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ գուցե լավ լինի, եթե միգրանտները չաշխատեն առևտրի ոլորտում: Ավելին՝ Պուտինը դիմել է կառավարությանը՝ հորդորելով որոշել այն ոլորտները, որոնցում միգրանտները չպետք է աշխատեն: Նրա խոսքով՝ առևտրի ոլորտում աշխատող միգրանտներին բարդ չէ փոխարինել ՌԴ քաղաքացիներով, իսկ շինարարության և մի շարք այլ ոլորտներում միգրանտական ուժ անհրաժեշտ է:

ՌԴ Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն ՌԴ-ում ապրող միգրանտների 80 %-ը չունի աշխատանքային իրավունք:

Ռուսաստանի «Հակակոռուպցիոն» հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ նախագահի ելույթները և նման կոչերը հետագայում հարմարեցնում են օրենքին: Ուստի, նրա խոսքով, ՌԴ-ում կհասնեն նրան, որ ոլորտում առևտրի ոլորտում չաշխատեն միգրանտներ: «Բայց այդ համակարգի ջարդումը շատ բարդ գործընթաց կլինի, քանի որ այն մշակվել է տասնյակ տարիներ առաջ:

Նման փոփոխություններն ահռելի հարված կտան նաև Հյուսիսային Կովկասի երկրներին՝ ՌԴ հարաբերությունները վատթարացնելով այդ երկրների հետ: Լարվածություն կլինի, ահաբեկչությունը շարունակվում է, որը վտանգի տակ կարող է դնել միգրանտների անվտանգությունը:

Ռուսներն ասում են, որ իրենք կարող են այդ ոլորտում աշխատել, գոնե ռուս քաղաքացիները, իսկ միգրանտներն ավելի ծանր տեղերում կարող են աշխատել, եկողներն ավելի ցածր և ծանր աշխատանք պետք է անեն, քան առևտուրն է»,- նման տեսակետ հայտնեց Արբակ Խաչատրյանը՝ շարունակելով, որ ատելությունն այն աստիճանի է հասել, որ ոչ մի օրենք չի գործելու: Այդ վերաբերմունքը ժողովրդի արյան մեջ է և ղեկավարում է ամբոխին, որն իր ձեռքն է վերցնում լծակները:

Ըստ Արբակ Խաչատրյանի՝ այս նոր կարգավորումները վերաբերելու են նրանց, ովքեր աշխատելու իրավունք չունեն, իսկ աշխատանքային իրավունքն այնքան բարդ է օրենքով ընդունվում, շատ քիչ քանակությամբ է տրվում, որ կա՛մ պետք է ավելացվի, կա՛մ ռեգիոնալ կարգավորում ստանա, քանի որ եղած քվոտաներով անհնար է աշխատուժի պակասը լրացնել, քանի որ ՌԴ-ում աշխատուժն ահավոր քիչ է:

«Այսինքն՝ բոլոր միգրանտները երեք ամսից ավելի չեն կարողանա բնակվել ՌԴ-ում, նրանք պետք է դուրս գան երկրից վիզային ռեժիմով կամ առանց վիզայի, բայց աշխատանքի իրավունք էլ չեն ունենա»,- ասաց Արբակ Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում