Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Չեմ ուզում ձևացնել, թե Հայաստանում դժվարին տնտեսական իրավիճակ չէ. Ռիչարդ Միլս

«Այստեղ շատ նպաստավոր միջավայր է ձեռներեցության, նորարարության, նոր բիզնես գաղափարների համար: Եվ մենք դա տեսել ենք ՏՏ ոլորտում, այստեղ հայաստանյան ընկերությունները ստեղծում են իրենց պրոդուկտները և նաև աշխատում են աշխարհի տարբեր վայրերի տեղեկատվական տեխնոլոգիաների կառույցների, այդ թվում՝ Սիլիկոնյան հովտի կառույցների հետ: Եվ պետք է պաշտպանված լինեն մարդիկ, ովքեր ստեղծում են, իրենց մտքի պրոդուկտներն են ձևավորում. մեկը կարող է Apple-ի համար ծրագրային հավելված մշակել, մյուսը կարող է տեսանյութ տեղադրել Յութուբում: Անհրաժեշտ է, որ պաշտպանված լինեն, և Հայաստանում պետք է ավելին արվի մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ»,- Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառմանը, անդրադառնալով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե որքանով է Հայաստանը նպաստավոր դաշտ ստեղծում ձեռներեցությամբ զբաղվելու համար, ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Հարցին՝ եթե Հայաստանում աշխատանք կա, ապա ինչո՞ւ են մարդիկ  արտագաղթում, դեսպանը նշեց. «Իրավացի եք, այո, Հայաստանում դեռևս դժվարին տնտեսական վիճակ է, չեմ ուզում ձևացնել, որ դա այդպես չէ, չնայած այս տոնավաճառում ներկայացված են բավականին մեծ թվով աշխատատեղեր: Ես չեմ կարող ասել, թե Հայաստանից մարդիկ ինչու են հեռանում, բայց կարող եմ ասել, որ եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումներին, ձեռներեցության խթանմանը, քաղաքացիական հասարակությանը և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ջանքերը, ապա մարդիկ ավելի ու ավելի շատ կուզենան մնալ իրենց երկրում»,- ասաց դեսպանը:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում