Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հազիվ է խուսափել արարողակարգային ծանր ոսկե լախտից (գնդաձև ծայրով գավազան), որը կարող էր հարվածել նրա գլխին Լոնդոնի լորդ քաղաքապետի ընտրվելու պատվին միջոցառման ժամանակ։ Այս մասին հայտնում է Metro պորտալը։
Դա առաջին անգամը չէ, երբ բրիտանացի վարչապետը դրսևորում է կայծակնային արձագանք։ Հունիսին խորհրդարանական ընտրություններից հետո Թերեզա Մեյը չի կարողացել աչքը կտրել արարողակարգային ձեռնափայտից, ինչի արդյունքում խուսափել է հնարավոր վնասից։
The PM thought she was going to get knocked out by the Mace at the Guildhall tonight pic.twitter.com/ApIIMbvntf
— Paul Twinn (@PaulTwinn) November 13, 2017