Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Էրդողանն ուզում է առևտուր անել Պուտինի հետ Ղարաբաղի շուրջ. Թուրքիայի հույսերը սին են

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հանդիպումը նշանակված է նոյեմբերի 13-ին Սոչիում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ նախագահները Սոչիում քննարկելու են ռուս-թուրքական երկկողմ համագործակցությունը և սիրիական հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը: Իր հերթին Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռ նախորդ շաբաթ հայտարարել էր, թե առաջիկայում կայանալիք հանդիպման ընթացքում ինքն անձամբ է խոսելու Պուտինի հետ Ղարաբաղի հարցի մասին: Թուրքական պետության ղեկավարն այդ խոսքերն ասել էր լրագրողներին ինքնաթիռում՝ Բաքվից վերադառնալու ճանապարհին, որտեղ մեկնել էր մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը: Անշուշտ, ռուս-թուրքական հարաբերություններում այսօր կան այս երկրների համար շատ ավելի կարևոր ու արդիական հարցեր, քան ղարաբաղյան հարցն է, բայց այս տեսանկյունից մեզ, իհարկե, ավելի շատ հետաքրքրում է ռուս-թուրքական բանակցությունների հնարավոր առնչությունը հայկական հարցերին: Ամեն դեպքում վերջին շրջանում նկատելի է թե՛ Թուրքիայի ակտիվությունը Ղարաբաղի ուղղությամբ ու թե՛ թուրք-ադրբեջանական մերձեցման խորապատկերին Անկարայի էլ ավելի ընդգծված աջակցությունը Ադրբեջանին ղարաբաղյան հարցում:

Ցավոտ թեմա

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով հարցի մասին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ եթե հայտարարվել է, որ Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում խոսք կլինի Ղարաբաղի հարցի, ուրեմն ըստ երևույթին կքննարկվի, բայց ակնհայտ է, որ այն օրակարգի թիվ մեկ հարցը չի լինելու:

«Չեմ կարծում, թե Էրդողանը որևէ էական առաջարկ կանի ղարաբաղյան հարցի առնչությամբ, բայց բոլոր դեպքերում Ղարաբաղի թեման բավական ցավոտ է՝ այդ թվում Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների համար: Ուզում եմ հիշեցնել, որ երբ 2016 թ. ապրիլին փոքր պատերազմ եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Ռուսաստանում հնչեցին կարծիքներ այն մասին, որ այդ պատերազմը հրահրվել է Անկարայի կողմից, ուստի կարող ենք չկասկածել, որ սա ցավոտ թեմա է: Կարևոր է, որ ռուս-թուրքական հարաբերությունները չդառնան ո՛չ ղարաբաղյան կարգավորման գործընթացի, ո՛չ էլ Բաքվի քաղաքականության գերին, որպեսզի Անկարան և Մոսկվան զարգացնեն իրենց հարաբերությունները՝ չկապելով դրանք ղարաբաղյան հարցի հետ»,- մեկնաբանեց ռուսաստանցի փորձագետը:

Թուրքիան չի ուզում լինել Ադրբեջանի գերին

Ալեքսանդր Սկակովը չի պատկերացնում, թե ինչպես կարող է միակողմանիորեն Ադրբեջանին պաշտպանող Թուրքիան մասնակցել հիմնախնդրի կարգավորման գործընթացին, որովհետև, օրինակ, Արցախում միջազգային խաղաղապահ գործողությունների դեպքում խոսք անգամ չի կարող լինել Թուրքիայի մասնակցության մասին՝ հաշվի առնելով հայ հասարակության հիշողության մեջ արմատացած վերաբերմունքը Թուրքիային: Հետևաբար, Թուրքիայի պարագայում գլխավորն այն է, որ նա չխանգարի խաղաղության գործընթացին և միանա միջազգային ճնշմանը Ադրբեջանի նկատմամբ՝ ստիպելու նրան իրական քայլեր անել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Արդյո՞ք Թուրքիան ուզում է դառնալ Ադրբեջանի գերին: Հիշում եմ, որ երբ Վրաստանում քննարկվում էր Աբխազիայի հետ ճանապարհային կապը վերականգնելու գաղափարը, դրան դեմ հանդես եկավ ոչ թե Թուրքիան, այլ Ադրբեջանը, որը շատ կոպիտ և կոշտ ձևով ճնշում գործադրեց Վրաստանի նոր կառավարության վրա, որպեսզի Վրաստանը հրաժարվի այդ նախագծից: Թեև ճանապարհային կապի վերականգնումը շահեկան կլիներ ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի համար, ուստի չեմ կարծում, որ Թուրքիան ուզում է լինել Բաքվի գերին, մի պետության, որի նկրտումները չեն համապատասխանում իրականության հետ»,- ավելացրեց Ալեքսանդր Սկակովը:

Երկու տարբերակ

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը ղարաբաղյան գործընթացին միջամտելու Էրդողանի ակտիվ ջանքերը բացատրում է ռուս-թուրքական հարաբերությունների դրական դինամիկայով: Այլ կերպ ասած՝ երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում էապես բարելավվել և սերտացել են՝ պայմանավորված հատկապես սիրիական գործոնով, և Արևմուտքի հետ վատթարացած հարաբերությունների պայմաններում Թուրքիան կարևորությունը Ռուսաստանի համար մեծացել է ոչ միայն որպես քաղաքական, տնտեսական և էներգետիկ գործընկեր, այլև շատ կարևոր գործընկեր Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում: Թուրքիան սկսեց առարկայական հարցեր լուծել Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի հետ համագործակցությամբ: Այս մեխանիզմը զուտ փորձառության առումով գուցե կփորձի ներկայացնել Ռուսաստանին արցախյան հիմնխնդրի հարցում: Դեռ մեկ տարի առաջ Անկարայից հայտարարեցին Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ մեխանիզմի գործադրման մասին, և թուրքական ներկայիս պաշտոնական ընկալումներն այս համատեքստում են: Հենց սա է Էրդողանի հույսը, քանի որ Թուրքիան այսօր կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, ապա ինքը կարող է նշված ոլորտներում Ադրբեջանի համար ավելի բարենպաստ կամ շահավետ դիրքորոշում կորզել Պուտինից ղարաբաղյան հարցում: Թեև կա մեկ այլ վարկած, որ Էրդողանը պարզապես փորձում է իր ենթադրյալ միջնորդությունը ղարաբաղյան հարցում «լավ գնով ծախել» ադրբեջանական հանրությանը՝ Ադրբեջանի աչքում իր հեղինակությունը բարձրացնելու համար, մյուս կողմից իր դերակատարությունը բարձրացնել: Ընդհանրապես նման հայտարարությունները հասկանալու համար միշտ պետք է հաշվի առնել, թե երբ, որտեղ և ինչ պայմաններում են դրանք արվել, և եթե հիշենք, որ Էրդողանը Ղարաբաղի մասին խոսել է «եղբայրական» Ադրբեջանից վերադառնալիս, ապա ավելի հիմնավոր է թվում վարկածը, որ սա ավելի շատ Ադրբեջանում ստացած իր տպավորությունների արտահայտումն է, քան թե իրական քայլեր ենթադրող հայտարարություն:

Ռուսաստանի ազդեցությունը բացարձակ չէ

Բոլոր դեպքերում Լևոն Հովսեփյանն ասում է, որ ղարաբաղյան հարցում ռուսական դերակատարության գերագնահատումը և Էրդողանի մոտեցումը, թե Ռուսաստանի նախագահը կարող է լուծել այս խնդիրը, թուրքական արդի ընկալումների հետևանք է, մինչդեռ իրականում Ռուսաստանի դերակատարումը ղարաբաղյան հարցում բացարձակ չէ, հետևաբար չարժե սպասել, որ ռուս-թուրքական տեսական հնարավոր ինչ-որ քննարկումներ կարող են լուրջ փոփոխություններ առաջացնել գործընթացում՝ վնասելով հայկական շահերին, սակայն մտահոգություններ կարող են լինել:

«Պետք է հասկանալ, որ ինչքան էլ Ռուսաստանի ազդեցությունը մեծ է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այդուհանդերձ Ռուսաստանի դերակատարությունը բացարձակ չէ, ուստի հավանական չեմ համարում, որ տեսականորեն զուտ ռուս-թուրքական ձևաչափով ինչ-որ մեխանիզմ կարող է կիրառվել՝ հիմնախնդիրը լուծելու նպատակով: Խնդիրն ավելի բարդ է, ավելի խորքային և չի սահմանափակվում միայն Ռուսաստանով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց թուրքագետը:

Մասնագետը տալիս է այս գնահատականը՝ միաժամանակ նկատի ունենալով նաև պատմության հայտնի դասերը, թե ինչ հետևանքներ են ունեցել ռուս-թուրքական դաշինքները անցյալում մեզ համար:

Ի՞նչ է խաղարկում Էրդողանը

«Ընդհանուր առմամբ սա կարելի է պայմանավորել ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս միտումներով և նաև այն հանգամանքով, որ սիրիական հակամարտության կարգավորման համատեքստում Ռուսաստանը և Թուրքիան համագործակցության որոշ մեխանիզմներ սահմանեցին, ինչը, կարելի է ասել, աննախադեպ էր իր բնույթով, և գուցե թուրքական կողմը, հաշվի առնելով կուտակված, այսպես ասած, բազան, փորձի խաղարկել կովկասյան տարածաշրջանում՝ կապված Արցախյան հիմնախնդրի հետ: Թուրքիայում Ռուսաստանին ընկալում են որպես մի պետություն, որի ազդեցությունը չափազանց մեծ է Կովկասում, հետևաբար Թուրքիայում հույս ունեն, որ հնարավոր է համագործակցության վերջին շրջանի ձեռքբերումները պրոյեկտել այս հարցի վրա և Ադրբեջանի շահերին համապատասխան լուծումներ գտնել: Նույնը, ի դեպ, կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին, որն այս հարցում ավելի շատ հույս է կապում Ռուսաստանի հետ՝ փորձելով օգտագործել Ռուսաստանի ազդեցության լծակները: Բնականաբար սա թուրք-ադրբեջանական շահագրգռություն է, և չեմ կարծում, որ եթե Պուտինն ու Էրդողանը քննարկեն արցախյան հիմնախնդիրը, ապա դա ինչ-որ բեկում կմտցնի կարգավորման գործընթացում: Որքան էլ որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում մեկը մյուսի համար շատ կարևոր են և մեկը մյուսին լրացնող՝ Ռուսաստանը Թուրքիայի, Թուրքիան Ռուսաստանի համար, բայց կան ռազմաքաղաքական որոշակի շահեր, որոնց պատճառով կողմերը, այդուհանդերձ, պահում են հեռավորությունը: Թեև Ռուսաստանը կարող է շահագրգռություն ունենալ Ադրբեջանին իր կողմը գրավելու, չեմ կարծում, որ երկարաժամկետ հեռանկարում կամ ռազմավարական առումով Ռուսաստանի շահերից է բխում աջակցել թուրք-ադրբեջանական մոտեցմանը ղարաբաղյան հարցում»,- նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում