Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Մեդվեդևի գազային աչքալուսանքը

Այսօր Երևան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի հետ, Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդես է եկել համատեղ ասուլիսով: Հայ-ռուսական հարաբերություններն ունեն իրենց առանձնահատկությունը և շատ հաճախ պաշտոնական հանդիպումների մասին տրամադրվող տեղեկատվությունը չի բացահայտում դրանց էությունը, որովհետև բարձրագոչ հայտարարությունները, որպես կանոն, նպատակ ունեն քողարկել այն խութերը, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում:

Հայ-ռուսական հարաբերությունների ձևախեղմանը, դրանց վասալային բնույթին ակնհայտորեն նպաստել է գազի գործոնը: Այն էապես սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ Մոսկվայի համար` Հայաստանի վրա ներազդելու լուրջ լծակ է, նաև` PR-ի գործիք, որովհետև Հայաստան և Ռուսաստանի այսօրվա հարաբերություններում ռացիոնալ օրակարգն ու թեմաներն, ըստ էության, բացակայում են:

Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաև 2018–ին։ Այս մասին սյսօր Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,– ասել է Մեդվեդևը։

 

Կարեն Կարապետյանը շտապել է հաստատել իր գործընկերոջ պնդումը` թեև ակնհայտ է, որ ճիշտ հակառակը` Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը, մեծ հաշվով, խանգարում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու զարգացմանը: Խնդիրը միայն էժան սակագնի բլեֆի մասին չէ` չնայած դա էլ էական հանգամանք է. Հայաստանի քաղաքացին ամենևին էլ չի շահում այն փաստից, որ սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խ/մ–ի դիմաց 150 դոլարով, որովհետև գազը ստանում է անհամեմատ թանկ սակագնով:

Ամբողջ խնդիրն այն է, որ սահմանին ռուսական իբրև թե էժան գազը «Գազպրոմից» գնում է նրա դուստր ձեռնարկությունը` «Գազպրոմ Արմենիան», որն այն սպառողին հասցնում է ամենևին էլ ոչ ռուսաստանցի սպառողի համար սահմանված ներքին սակագնով: Այսինքն` գործ ունենք մի անհասկանալի սխեմայի հետ, որը հարստահարում է Հայաստանի ժողովրդին և շահույթ է ապահովում «Գազպրոմի» համար: Սակայն «էժան գազի» լեգենդը լեգիտիմացնում է Ռուսաստանի գազային մենաշնորհը Հայաստանում` մեր երկիրը վերածելով «Գազպրոմի» մասնաճյուղի:

Հայ-ռուսական գազային համաձայնություններն էապես սահմանափակում են հայ-իրանական համագործակցության զարգացումը` երկկողմ մակարդակում, ինչպես նաև Թեհրանի այն նախագծերում, որտեղ Հայաստանին վերապահված է տարանցիկ երկրի կարգավիճակ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նույնպես ակնարկել է, որ մեր երկրի էներգետիկ համակարգում ամերիկյան պոտենցիալ մեծածավալ ներդրումներին խանգարող հիմնական հանգամանքը Հայաստանի տնտեսության մեջ մրցակցության բացակայությունն է:

«Էժան գազ» ձևակերպումն իրականում ռուսական էժան քարոզչություն է, որի խորքում Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող էներգետիկ կախվածությունն է Ռուսաստանից: Նույն տրամաբանությամբ Մոսկվան անընդհատ թմբկահարում է Հայաստանին ռուսաստանյան գներով սպառազինություն մատակարարելու թեզը, որպեսզի մոտիվացնի Ադրբեջանի հետ իրականացվող սպառազինության միլիարդանոց գործարքները:

Իրականում` Մոսկվայի քաղաքականությունը տեղավորվում է կայսերական ցինիկ պրագմատիզմի համատեքստում: Տարակուսելի է այն նվաստացուցիչ հրճվանքը, որով մեր իշխանությունները արդարացնում են ռուսական նեոկայսերականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում