Wednesday, 08 05 2024
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց

Թրամփի հայտարարությունը ոչինչ էլ չի նշանակում. Կոնգրեսը հետ չի կանչի Իրանի միջուկային համաձայնագիրը

The Armenian Interest վերլուծական կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման, Իրանի հետ «6+1» ձևաչափով 2015 թ. ստորագրված միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորության և բոլոր այս գործընթացների հնարավոր ազդեցության մասին Հայաստանի և Իրանի հարաբերությունների վրա:

– Արեգ, Միացյալ Նահանգները կդադարեցնի՞ իր մասնակցությունը միջուկային համաձայնագրին: Թրամփը կարո՞ղ է չեղարկել այս բազմակողմ համաձայնությունը Իրանի հետ:

– Եկեք հերթականությամբ անդրադառնանք բոլոր հարցերին: ԱՄՆ-Իրան հարաբերությունների առնչությամբ՝ չեմ խորանա պատմության մեջ: Հայտնի է, որ երկար ժամանակ Իրանը Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն էր Մերձավոր Արևելքում, և իրավիճակը փոխվեց 1979 թ., երբ տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը Իրանում, և այդ ժամանակներից ի վեր Միացյալ Նահանգներն ու Իրանը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Ըստ էության, սկսած նախագահ Ռոնալդ Ռեյգանի կառավարման շրջանից, Միացյալ Նահանգների ռազմավարական դիրքորոշումը Իրանի հարցում կայանում էր ընդամենը մի բանում՝ վերադարձնել Իրանը ամերիկյան ռազմավարական շահերի գոտի, այսինքն՝ ամերիկյան վարչակազմերից և ոչ մեկը խնդիր չէր դրել ռմբակոծել կամ ոչնչացնել Իրանը: Վաշիգնտոնը երբևէ չի ունեցել նման ռազմավարական առաջադրանք երկարաժամկետ կտրվածքով: Այլ հարց է, որ տարբեր վարչակազմեր, կախված հանգամանքներից, տարբեր դիրքորոշումներ էին որդեգրում կոնկրետ հարցերի վերաբերյալ: Երբ սկսվեց Իրանի միջուկային ծրագիրը, ամերիկացիները զգուշավորությամբ ընդունեցին այդ փաստը և համապատասխանաբար սկսեցին քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտան, որ Իրանը միջուկային զենք ստեղծի: Այդ ժամանակներից ի վեր՝ սկսած Ջորջ Բուշ կրտսերի նախագահության շրջանից՝ մինչև Օբամայի նախագահության շրջանի ավարտը, Միացյալ Նահանգներում տարբեր քաղաքական ուժերի շրջանում ձևավորվեց երկու պայմանական ճամբար:

Առաջին պայմանական ճամբարը կազմված էր դեմոկրատներից և չափավոր պահպանողականներից կամ հանրապետականներից: Այս թևն ասում էր, որ հարկավոր է հասնել խնդրի լուծմանը խաղաղ ճանապարհով, հարկավոր է բանակցություններ վարել և համաձայնություն կնքել Իրանի հետ և այնպես անել, որ Միացյալ Նահանգներն ուղղակի մուտք ունենա Իրան, որպեսզի միջազգային կազմակերպությունները՝ ներառյալ ՄԱԳԱՏԷ-ն, կարողանան բոլոր գործընթացները Իրանում՝ կապված միջուկային ծրագրի հետ:

Երկրորդ ճամբարը զգալի չափով ներկայացված է նեոպահպանողականներով: Նեոպահպանողականների մեջ են մտնում ոչ միայն Հանրապետական, այլև Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, բայց սրանք այն գործիչներ են, որոնք կարծում են, որ իրանական խնդիրը պետք է լուծել ուժի միջոցով, քանի որ Իրանի միջուկային ծրագիրն, իրենց խոսքով, լուրջ սպառնալիք է ինչպես Միացյալ Նահանգների գլոբալ ստրատեգիական շահերին, այնպես էլ տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցներին և առաջին հերթին, իհարկե, Իսրայելին: Այս ճամբարների միջև մշտապես լինում են սուր բանավեճեր բոլոր մակարդակներով, բայց նույնիսկ այս վեճերից ամեն ինչ ակնհայտ չէ, որովհետև հանրապետականների զգալի մասը հանդես է գալիս հակաիրանական հռետորաբանությամբ նաև զուտ պրագմատիկ պատճառներով: Առաջին պատճառն այն է, որ դեմոկրատները կողմ են Իրանի հարցի խաղաղ լուծմանը, հետևաբար իրենք պետք է ինչ-որ կերպ պատասխանեն դրան, Իրանի հետ կապված նրանց օրակարգը պետք է տարբեր լինի, ուստի նրանք խոսում են հարցը ուժի միջոցով լուծելու մասին: Դա բխում է այն փիլիսոփայությունից, թե ինչպես են ընդհանրապես երկու կուսակցությունները պատկերացնում արտաքին քաղաքականությունը. դեմոկրատները միշտ հանդես են գալիս ավելի մեղմ, իսկ հանրապետականները՝ ավելի կոշտ արտաքին քաղաքականություն իրականացնելու օգտին: Եթե հանրապետականները Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից հայտարարում են, որ Իրանը սպառնալիք է, և անհրաժեշտ է այս հարցը լուծել խստորեն և վճռականորեն, ապա Հանրապետական կուսակցությունն այսօր չի կարող վերցնել ու հրաժարվել քաղաքական այդ գծից կամ փոխել այդ հռետորաբանությունը: Նա շարունակում է զարգացնել այդ հռետորաբանությունը իներցիայով, որովհետև դա իրենց օրակարգն է իրանական հարցի վերաբերյալ: Եթե նրանք հայտարարեն, թե այս հարցը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով, կդառնան դեմոկրատներ և կհամաձայնեն դեմոկրատների տեսակետին, որ միջուկային գործարքը ճիշտ էր: Այդ դեպքում ինչո՞վ են տարբերվելու դեմոկրատներից: Հետևաբար, տվյալ հարցը քննարկելիս՝ պետք է հաշվի առնել ներքաղաքական այս նրբությունները, ներքին առանձնահատկությունները:

Այո, համաձայնագիրը ստորագրվել է դեմոկրատ նախագահ Օբամայի օրոք, բայց հաստատվել է Կոնգրեսի կողմից, իսկ Կոնգրեսի երկու պալատներում էլ՝ թե՛ Սենատում և թե՛ Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունն այն ժամանակ կազմում էին հանրապետականները: Փաստացի հանրապետականների մեծ մասը աջակցել է միջուկային գործարքի ստորագրմանն ու հաստատմանը: Նույն հանրապետականները, ովքեր այսօր հայտարարում են, թե Իրանը պետք է վերացնել երկրի երեսից, այն ժամանակ քվեարկել են համաձայնագրի հաստատման օգտին, այսինքն՝ հռետորության մակարդակում մի բան են ասում, բայց գործում են այլ կերպ: Սա ներքաղաքական խաղ է երկու կուսակցությունների և երկու պայմանական ճամբարների միջև: Եթե հանրապետականները գաղափարապես խնդիր դնեին «ոչնչացնել Իրանը», ապա միջուկային համաձայնագիրը, բնականաբար, չէր հաստատվի Օբամայի ժամանակ: Կարող էին գտնել հարյուրավոր պատճառներ համաձայնագիրը արգելափակելու համար:

Պետք է հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք: Հանրապետական կուսակցությունն ունի «թոփ 100» բիզնեսմենների ցուցակ, ովքեր փող են հատկացնում կուսակցությանը՝ ընտրությունների, քաղաքական քարոզչության և այլ ծախսերի համար: Այս ցուցակի առաջին տասը բիզնեսմեններից չորսը հրեաներ են, որոնք աջակցում են իսրայելամետ օրակարգի պահպանմանը Ամերիկայում, հետևաբար երբ նրանք գումար են տալիս Հանրապետական կուսակցությանը, ակնկալում են, որ կուսակցության սենատորներն ու կոնգրեսմենները, որոնք մտնում են Իսրայելի հարցերով խմբի մեջ, դեմ հանդես կգան Իրանի հետ համաձայնագրին: Բայց ի վերջո, հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նույն կոնգրեսմենները քվեարկում են Իրանի հետ համաձայնագրի հաստատման օգտին:

– Հաշվի առնելով ներքաղաքական ներկայիս իրադրությունը ԱՄՆ-ում՝ ո՞ր տարբերակն է ավելի հավանական թվում. Կոնգրեսը կհաստատի՞ այս համաձայնագիրը, թե՞ ոչ, կամ կդադարեցնի՞ ԱՄՆ-ի մասնակցությունը համաձայնագրին:

– Կոնգրեսն արդեն իսկ հաստատել է համաձայնագիրը: Եթե նկատի ունեք, թե կարո՞ղ է արդյոք Կոնգրեսը հետ կանչել համաձայնագիրը, ապա տեսականորեն դա հնարավոր է, բայց գործնականում բացարձակապես անիրական է: Հանրապետականները 2016 թ. նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո զգալի թվով տեղեր են կորցրել թե՛ Սենատում և թե՛ ստորին պալատում, և այս իրավիճակում հավանական չէ այն, որ հանրապետականները կկարողանան համախմբել կուսակցությունը Իրանի հետ համաձայնագիրը կասեցնելու հարցի շուրջ: Կուսակցության ներսում վերաբերմունքը ամենևին էլ միանշանակ չէ:

Չափավորական հանրապետականները աջակցում են դեմոկրատներին: Սա նշանակում է, որ հանրապետականները կորցնում են 20 ձայն, և զուտ տեխնիկապես անհնար է հավաքել բավարար քանակով ձայն՝ համաձայնագիրը չեղարկելու համար: Իհարկե, կարելի է դուրս գալ համաձայնագրից նախագահի հրամանով, բայց դա կնշանակի համաձայնագրից դուրս գալ 90 օրով, ոչ ավելին: Իսկ Թրամփը, բնականաբար, չի գնա նման քայլի որևէ պարագայում, որովհետև եթե կուսակցությունը չտա համապատասխան երաշխիքներ նախագահին, որ 90 օրվա ընթացքում իրենք կկարողանան հավաքել ձայներ՝ համաձայնագիրը լուծարելու համար, ապա նախագահը նման քայլ չի անի:

Իրանի հետ միջուկային համաձայնագիրը Դեմոկրատական կուսակցության ժառանգությունն է, նրանք լուրջ առաջընթացի են հասել Իրանի հարցում 1979 թ. հետո, և բնական է, որ նրանք առանց մարտի չեն հրաժարվի այս համաձայնագրից և թույլ չեն տա, որպեսզի Թրամփն ու նեոպահպանողական էլիտան այս հարցի կոնֆիգուրացիան: Բացի այդ, նույնիսկ Թրամփի վարչակազմի ներսում ոչ բոլորն են համաձայն այն մոտեցմանը, որ իրանական հարցը պետք է լուծել ուժով:

– Այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ Թրամփը ասելով, որ «մենք չենք կարող և չենք հաստատի այս համաձայնագիրը»: Դա նշանակում է, որ կդադարեցվի՞ ԱՄՆ-ի մասնակցությունը համաձայնագրին կամ ընդհանրապես կլուծարվի այս պայմանագիրը:

– Դա ոչինչ էլ չի նշանակում, դա ընդամենը հռետորաբանություն է: Եթե ԱՄՆ-ի նախագահը մի բան է ասում, պետք չի այն ընկալել որպես արդեն կայացված որոշում:

– Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թրամփի այս քաղաքականությունը Իրանի ուղղությամբ Հայաստանի և հայ-իրանական հարաբերությունների վրա:

– Եթե իսկապես դադարեցվի ԱՄՆ-ի մասնակցությունը համաձայնագրին, ապա դա, իհարկե, բացասաբար կազդի, որովհետև Հայաստանը ունի սահման Իրանի հետ, առևտրատնտեսական հարաբերություններ, քաղաքական երկխոսություն, և իհարկե, որքան վատանան ամերիկա-իրանական հարաբերությունները, այնքան ավելի փոքրանում է խուսանավելու Հայաստանի հնարավորությունը Թեհրանի և Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Բայց այս սցենարը խիստ անհավանական է, որովհետև կուսակցական էլիտաների զգալի մասը, ինչպես նաև ուժային թևը դեմ է դրան: Տվյալ պարագայում ես լավատես եմ: Վարչակազմն առայժմ ոչինչ չի կարողանում առաջարկել՝ հակաիրանական հռետորաբանությունից բացի: Բացի այդ, Պենտագոնն այսօր չունի բավարար չափով ֆինանսական հնարավորություններ Իրանի դեմ պատերազմելու համար: Թեև նրանք շատ մեծ բյուջե հաստատեցին, բայց այնտեղ կա առանձին հոդված ռազմական գործողություններ իրականացնելու մասին, և 2018 թ. նախատեսվում է հատկացնել ընդամենը 60 մլրդ դոլար, ինչը բավարար չէ Իրանի պես պետության դեմ պատերազմելու համար: Իրանը Իրաք չէ, և 2017 թվականը խիստ տարբերվում է 2003 թվականից: Իրադրությունը շատ ավելի բարդ է: Կա մեկ այլ կարևոր հանգամանք, որ Միացյալ Նահանգները լուրջ խնդիրներ ունի տարածաշրջանում իր խոշորագույն դաշնակցի՝ Թուրքիայի հետ: Եվ եթե զուտ աշխարհագրորեն մոտենանք հարցին, ապա ակնհայտ է, որ հնարավոր չէ պատերազմել Իրանի դեմ՝ առանց Թուրքիայի լայնածավալ աջակցության: Առանց Թուրքիայի աջակցության՝ այդ պատերազմը խիստ սահմանափակ բնույթ կունենա, իսկ սահմանափակ պատերազմը Իրանի դեմ անիրական է, դա նշանակում է Միացյալ Նահանգների ավտոմատ պարտություն: Դա պետք է լինի գլոբալ պատերազմ բոլոր ճակատներով: Թուրքիան կհամաձայնի՞ այդ հարցում աջակցել Միացյալ Նահանգներին. խիստ կասկածելի է: Ինձ թվում է, որ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում