Monday, 13 07 2026
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար

Ովքեր են տեղ գտել Արթուր Պետրոսյանի վերջնական ցուցակում

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 2-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքականի կազմում կնախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին:

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»
Արտյոմ Միքայելյան «Շիրակ»
Ռոբերտ Դարբինյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Նախնական հայտացուցակում ընդգրկված էր նաև ռուսական «Ֆակելի» ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը, սակայն, հաշվի առնելով, որ նրա՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու իրավական հարցերը դեռևս չեն հաստատվել ՖԻՖԱ-ի կողմից, ինչի հետևանքով Համբարձումյանը, միևնույն է, չէր կարող մասնակցել առաջիկ հանդիպումներին, հավաքականի մարզչական շտաբը հարմար գտավ նրան չհրավիրել հավաքական: Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի հետ հանդիպմանը որակազրկման պատճառով չեն կարողանա մասնակցել Վարազդատ Հարոյանը և Գաել Անդոնյանը: Լևոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը և Արթուր Սարկիսովը չեն մասնակցի առաջիկա հավաքին վնասվածքի պատճառով, հայտնում է ՀՖՖ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում