Saturday, 11 07 2026
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ

ՄՄ մտնելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող ապրանքները կթանկանան, և կդժվարանա մեր արտահանումը ՌԴ

Մաքսային միություն մտնելու դեպքում կթանկանան նաև հենց այդ Միության երկրներից Հայաստան մտնող ապրանքների գները: Որովհետև Ռուսաստանից, Բելառուսից ու Ղազախստանից Հայաստան ներմուծվող ապրանքները տեղափոխվում են Վրաստանով (օդային ճանապարհով չնչին բացառությունները չհաշված), որը Մաքսային միության անդամ չէ` երրորդ երկիր է: Իսկ Մաքսային միության կանոնադրության համաձայն՝ այդ միության անդամները երրորդ երկրներից պետք է Միության (ավելի ճիշտ՝ Կրեմլի) սահմանած ավելի բարձր մաքսատուրքերով ապրանք ներմուծեն:Այսինքն՝ մտնելով մաքսային միություն, մենք ստիպված ենք լինելու բարձրացնել նաև Վրաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Եվ ակնհայտ է, որ երբ մենք բարձրացնենք Վրաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, փոխարենը Վրաստանը կբարձրացնի իր երկրով Հայաստան փոխադրվող ապրանքների համար վճարները: Արդյունքում՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող բոլոր ապրանքների ինքնարժեքը, հետևաբար՝ նաև գները կաճեն:

 Հիշեցնենք, որ Ռուսաստանից այժմ բոլոր ապրանքները մենք ներմուծում ենք 0% տոկոսադրույքով, այսինքն՝ Մաքսային միությանը մեր անդամակցումը այս առումով ոչինչ չի փոխի:  Նմանապես՝ բոլոր ապրանքները ՌԴ մենք արտահանում ենք 0% մաքսատուրքով: Եվ երբ Վրաստանը բարձրացնի տրանզիտի ծախսերը, կմեծանա ոչ միայն ՌԴ-ից Հայաստան ներմուծվող ապրանքների, այլև Հայաստանից ՌԴ արտահանվող ապրանքների ինքնարժեքը: Այլ կերպ ասած՝ կդժվարանա մեր արտահանումը հենց Մաքսային միության   
երկրներ:

 Իսկ այն ապրանքները, որոնք ներմուծում ենք ոչ թե Ռուսաստանից (Ղազախստանից/Բելառուսից), այլ երրորդ երկրներից, կթանկանան երկու գործոնի պատճառով՝ ա. մաքսատուրքերի բարձրացման պատճառով, բ. Վրաստանով բերվողները (հիմնական մասը)՝ նաև տրանզիտի թանկանալու պատճառով:

 Այսպիսով, մտնելով Մաքսային միություն՝ Հայաստանը կվատթարացնի իր առևտրային հարաբերությունները ոչ միայն Մաքսային միությունից դուրս գտնվող (երրորդ), այդ թվում՝ ԵՄ երկրների, այլև հենց Մաքսային միության երկրների (այդ թվում՝ Ռուսաստանի) հետ: Եվ կթանկանան ոչ միայն երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները, այլև հենց Ռուսաստանից ու Բելառուսից ներմուծվողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում