Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

«2018-ի ապրիլից առաջ ընդդիմադիր ճակատ չի ձևավորվի. ընդդիմադիր ուժերը խոր մանթրաշի մեջ են»

Խորհրդարանական ընտրություններին ՕՐՕ դաշինքի շրջանակներում արձանագրած ձախողումից, կուսակցության շարքերը նոսրանալուց հետո խոր ընդհատակում հայտնված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս խոսում է ընդդիմադիր ճակատ ստեղծելու և իշխանության վերարտադրությունը 2018 թվականի գարնանը կանխելու համար: «Ժառանգության» հիմնադրման 15-ամյակի միջոցառմանը Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ գարնանը «Ժառանգությունից» ակտիվ քայլեր կարելի է ակնկալել: Հիմա ժողովրդի տրամադրություններն են շոշափում, ակտիվացնում մարզային կառույցները: «Եթե ժողովուրդն այդ պահանջարկը ներկայացնի, եթե ժողովուրդն ուզում է փոփոխություն, պատրաստ է նաև ակտիվ, նախաձեռնող քայլերի, ինչու չէ, մենք պետք է հրապարակային, հանրային քայլերով ամեն ինչ անենք, որ տեղի չունենա այդ մենիշխանության շարունակությունը: Մենք կարծում ենք, որ դա կործանարար կլինի մեր ապագայի համար: Կարող եք գարնան ընդառաջ՝ «Ժառանգությունից» և ոչ միայն «Ժառանգությունից» սպասել ակտիվ նախաձեռնություններ»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին արժանահավատ չեն թվում «Ժառանգության» առաջնորդի խոսքերը: Քոչարյանի դիտարկմամբ, եթե ակտիվացման վերաբերյալ հայտարարությունն աներ կուսակցության որևէ այլ անդամ, ապա ինքը դրան ավելի լուրջ կվերաբերվեր, քան երբ դա անում է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նա պարբերաբար խոսում է՝ եթե ժողովուրդն ուզի, եթե ժողովուրդն այդ պահանջը ներկայացնի… Ես խորհուրդ կտայի, նախ, առանց եթե-ների խոսել, ապա այդ բևեռը ձևավորի, նոր հայտարարություն անի: Բայց երբ 3 ամիսը մեկ հայտարարում է, թե կնախաձեռնի ընդդիմության միավորումը, արդեն լուրջ չէ: Տպավորություն է, թե խոսքը 25 տարի շարունակ խոսվող թեժ աշնան մասին է: Ոչ մի տարբերություն: Եվ հետո, կարծում եմ, ժողովուրդն էլ արդեն վաղուց լուրջ չի ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանին: Եթե ժողովուրդն ինչ-որ բան էլ պահանջի, ուզենա անել, հաստատ դա չի անի Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ փոփոխություն պահանջող ժողովուրդը փոփոխություն չի պահանջի մի լիդերից, որն իրենց հետո տանելու է աղոթելու: «Դա ես վստահաբար կարող եմ պնդել»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ 2018-ի ապրիլից առաջ առհասարակ որևէ նախադրյալ չկա ընդդիմադիր բևեռ ձևավորելու և կանխելու 2018-ի գարնանը սպասվող հնարավոր զարգացումները: «Այսօր որևէ նախադրյալ չկա, որևէ ռեսուրս ես չեմ տեսնում: Եթե մի փոքր ժողովրդական լեզվով ասեմ՝ խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր ընդդիմադիր ուժերը խոր մանթրաշի մեջ են ու մինչև հիմա դուրս չեն եկել այդ մանթրաշից: Բայց քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները չպետք է մանթրաշի կատեգորիաներով առաջնորդվեն»,- նշեց Քոչարյանը:

Մեր դիտարկմանը՝ թե կարելի՞ է արձանագրել, որ 2018-ի ապրիլն անցնելու է բավական սահուն, առանց լուրջ դիմակայության ընդդիմադիր դաշտի կողմից, քաղտեխնոլոգը նկատեց. «Եթե սահուն չանցնի, ապա միայն ներհանրապետական շրջանակներում: Մնացած բոլորն այդտեղ անելու գործ չունեն: Բազմիցս է ասվել, որ ՀՀԿ-ն հաղթել է խորհրդարանական ընտրություններին և ՀՀԿ-ի գործն է, թե ով է լինելու վարչապետ: Դա ՀՀԿ-ի ներքին գործն է: Մնացածը կողքից կարող են միայն նայել, ուրախանալ կամ տխրել, բայց միայն նայել, ուրիշ ոչ մի բան չեն կարող անել: Միայն դիտորդի կարգավիճակում կարող են լինել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում