Sunday, 28 04 2024
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը

Սերժ Սարգսյանը փոխեց առանցքը. Կարապետյանները մնացին հետ

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի թերևս առանցքային գործնական նպատակը իրականում կապ չունի այն հռչակագրերի հետ, որոնք ներկայացվում են այդ հարթակում արդեն երկու օր շարունակ: Ընդ որում, ներկայացվում են մեկը մյուսից գայթակղիչ ու հետաքրքիր հեռանկարներ, հատկապես Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում: Այդ ամենը սակայն որևէ աղերս չունի իրականության հետ, քանի դեռ Հայաստանում լուծված չէ իշխող համակարգի հիմնարար հարցը՝ իշխանության դե յուրե լծակների, պատասխանատվության և կապիտալի բաշխվածության հարաբերակցության հարցը, որն այլ կերպ կարող ենք որակել իշխանության հարց: Ահա հենց այդ հարցում էլ իր գործնական նշանակությամբ դիտարկվում է Հայաստան-Սփյուռք համաժողովը Հայաստանի իշխանության համար պայքարող սուբյեկտների շրջանակում: Այլ գործնական նշանակություն այն չունի, այլապես ունենալու պարագայում Սփյուռքի հետ հարաբերության կառուցման գործողությունները կունենային բոլորովին այլ բնույթ և տրամաբանություն:

Բանն այն է, որ Սփյուռքն ինքնին չափազանց մեծ տարածական երևույթ է, մեծ ու բազմաշերտ, բազմաբնույթ, բազմամշակույթ: Այն չափազանց մեծ է որևէ համաժողովի, և առավել ևս այդ համաժողովի օրակարգ ներկայացված համահայկական խորհրդի մեջ պարփակվելու համար: Սփյուռքը չի կարող տեղավորվել այդ կառույցներում: Սփյուռքի տեղավորվել է աշխարհում և միակ կառույցը, որ կարող է աշխատել այն լայն, տարածական երևույթի հետ առավելագույն արդյունավետությամբ, դա հայկական պետականությունն է: Հայկական պետականությունը կա, և դրան զուգահեռ սփյուռքյան կամ համահայկական այլ կառույցների ստեղծումն ընդամենը պետականության անարդյունավետությունն ինչ որ կերպ ծածկելու փորձ է, կամա թե ակամա: Այդ փորձը չի օգնելու, եթե չի բարձրացվում պետականության արդյունավետությունը, իսկ այդ կառույցները արդյունավետություն բարձրացնել չեն կարող, որովհետև դրանք հենց անարդյունավետության հետևանք են: Սակայն բանն այն է, որ համահայկական խորհրդի ստեղծումը, Հայաստան-Սփյուռք համաժողովների անցկացումն ունի հենց ոչ թե համապետական և համազգային, այլ զուտ իշխանական, ներիշխանական, ներհամակարգային ֆունկցիոնալ նշանակություն:

Համահայկական խորհուրդը լինելու է Հայաստանում նոր իշխանության ձևավորման գործընթացի բևեռներից մեկը: Դա անկասկած է: Այդ գործընթացի առանձնահատկությունն ընդհանրապես բազմաբևեռությունն է, որը հանդիսանում է նախագահի պաշտոնը թողնող Սերժ Սարգսյանի համակարգային վերամոդելավորման մեթոդաբանության առանցքը: Բևեռների մի զգալի մասը ձևավորվեցին Սահմանադրության փոփոխության ուժով: Դրա շնորհիվ Հայաստանի իշխանությունը բրգաձև կառույցից, ըստ էության, վերածվեց բազմաբևեռ համակարգի, որտեղ միմյանց հակակշռում են խորհրդարանական և գործադիր կառույցները: Համահայկական խորհուրդը գործնականում լինելու է մեկ այլ հակակշիռ, ընդ որում ոչ միայն պետական իշխանության լծակներին, այլ նաև ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ այլ լծակի՝ Հայաստանի ներդրողների ակումբի, որը գործնականում հավակնում էր լիներ ծանրության յուրօրինակ կենտրոն: Սերժ Սարգսյանը գործնականում չունենալով ֆինանսական այդ կենտրոնին հակակշռելու համարժեք ռեսուրս, թեև նա գտնվում էր ակտիվ որոնումներում, փորձեց հակակշռել այսպես ասած բարոյական ռեսուրսով՝ համահայկական խորհրդի միջոցով: Ինքնին կարևոր է նրա համար այդ խորհրդի ձևավորման գործընթացը: Այստեղ առանցքայինը մոտիվացիաների խթանումն է: Բանն այն է, որ Հայաստանի ներդրողների ակումբը գործնականում մոտիվացված կապիտալիստների ակումբ է, որոնք Կարեն Կարապետյանի ձևաչափով փորձում են Հայաստանում զբաղեցնել նոր դիրքեր և դերեր: Այդ մարդկանց տնօրինած ռեսուրսն ու մոտիվացվածությունը բավականին մեծ ուժ են, և Սերժ Սարգսյանը փորձում է համահայկական խորհրդով, Հայաստանի ներքին կյանքին ներգրավվածության առաջարկներով մոտիվացնել սփյուռքյան ավելի լայն շրջանակների, ներդրողների ակումբին հակակշռելու համար:

Համահայկական խորհուրդը, անկասկած, ֆինանսական կենտրոն չէ, սակայն դրա ձևավորման գործընթացն ինքնին ստեղծում է ներդրողների ակումբի համար շոշափելի մրցակցություն, քանի որ Սարգսյանը առանցքն է փոխում: Եթե խորհրդարանական ընտրությունների շրջանում Կարեն Կարապետյանը մատուցեց Հայաստանի ներդրողների ակումբը, դրանով օրակարգային նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը, ապա Սերժ Սարգսյանն այժմ մատուցում է համահայկական խորհուրդը և փոխում առանցքը, ընդ որում՝ առավել խորքային և ինստիտուցիոնալ կերպով: Կարապետյաններին թվում էր, որ ֆինանսական կենտրոնը բավարար է Սերժ Սարգսյանին բռի մեջ պահելու համար: Բայց Սարգսյանը մեծացնում է այդ բուռը՝ համահայկական մասշտաբով, և եթե անգամ չի կարողանում դուրս գալ դրանից, ապա մեծացնում է դրա մեջ իր մանևրի հնարավորությունը: Զուտ ֆինանսական գերակայության դերը էապես նվազում է, քանի որ Կարապետյանները նմանվում են գնորդի, որի ձեռքում փող կա, բայց չկա դրանով գնելու ապրանք, որովհետև Սերժ Սարգսյանը «պահեստավորում» է այն համահայկական խորհրդում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում