Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Հայաստանի գազի «արտոնյալ» գինը ԵՏՄ-ում ամենաթանկն է. Կարեն Կարապետյանը կրկին խեղաթյուրում է

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովի այս նստաշրջանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով այն խնդրին, որ ԵՏՄ երկրների շարքում Հայաստանում գազի սակագներն ամենաբարձրն են՝ հայտարարել էր, թե դա պետք է համեմատության մեջ դիտարկել: «Համեմատությունը պետք է բերել չափման միավորով, որովհետև տրանզիտի գինն ու հեռավորությունը տարբեր են, բայց մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց հետ աշխատում ենք, ունենք արտոնյալ գին»,- հայտարարել էր նա:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր երկիրը ներքին սպառման համար գազ ստանում է Ռուսաստանից: ՌԴ-ն հայ-վրացական սահմանին 1000 խմ գազի գինը սահմանել է 150 դոլար, մինչդեռ այն ՀՀ սպառողներիս վաճառվում է կրկնակի ավելի թանկ գնով՝ մոտ 300 դոլարով: Իսկ այս դեպքում, անցյալի նման մենք չենք կարող միայն ՀՀ իշխանություններին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մեղադրել, թեև այս դեպքում նրանք երբևէ համարձակություն չունեցան իրենց տղամարդու խոսքը ասելու: Այս դեպքում բաժանորդներիս վրա գազը վաճառում է նույն ՌԴ-ն կամ ՌԴ պետական «Գազպրոմ» ընկերությունը, որ գազը հասցնում է հայ-վրացական սահմանին: Մեր երկրում գազաբաշխման միակ օպերատոր «Գազպրոմ-Արմենիան» արդեն մի քանի տարի է, ինչ ամբողջությամբ ռուսական «Գազպրոմ»-ի սեփականությունն է: Այսինքն՝ այս դեպքում ասել, թե ՌԴ-ն մեզ գազը վաճառում է 150 դոլարով, վաղուց արդիական չի: Եվ սահմանին գազի գին հասկացողությունն արդեն կեղծ ձևակերպում է: Այս դեպքում ամբողջ ճշմարտությունն այն է, որ հենց ՌԴ-ն է Հայաստանին գազը վաճառում 300 դոլարով:

Եվ Կ. Կարապետյանի հայտարարությունը, թե էներգակիրների գինը Հայաստանում տարածաշրջանի համեմատ արտոնյալ է, բոլորովին էլ իրականությանը չի համապատասխանում: Արտոնյալ կլիներ այն դեպքում, եթե այդ 150 դոլարը մեզ հասնելիս ոչ թե 300, այլ 200-230 դոլար դառնար: Իսկ եթե տարիներ շարունակ, նույն Կ. Կարապետյանի գլխավորությամբ, գազը կրկնակի թանկ են վաճառել մեր բաժանորդներին, գերշահույթ ստացել ու այն գրպանել, ապա արտոնյալ տերմինը տվյալ դեպքում ոչ թե ամբողջ Հայաստանին, այլ ընդամենը մի խումբ պաշտոնյաներին է վերաբերել: Եվ ՀՀ պաշտոնյաները նախագահների, էներգետիկայի նախարարների ու սակագնային հանձնաժողովի երկարամյա նախագահ Ռ. Նազարյանի գլխավորությամբ, համարձակություն չեն ունեցել ՌԴ-ի սահմանած ներքին գինը փոխել: Պարզապես «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածություն են ունեցել, որ ամեն անգամ սակագնի փոփոխության դեպքում ցանկալի գնից մի փոքր ավելի բարձր գնով կներկայացնեն հայտը, իսկ հանձնաժողովը «հերոսաբար» պայքարելով՝ այն 10-20 դոլարով կիջեցնի:

Իսկ թե որքանով է արտոնյալ գազի գինը մեր երկրում կամ արդյոք այն համարժեք է մեր կենսամակարդակի ու ստացած աշխատավարձի հետ, ներկայացնենք մի քանի համեմատական տվյալներ: ԵՏՄ անդամ Ղազախստանում բնակչության համար 1000 խմ գազի գինը 54 դոլար է, ՌԴ-ում 100 դոլարից մի փոքր ավելի: Եթե պատճառաբանություն կներկայացվի, որ այս երկրներն ունեն սեփական գազի պաշարները, ապա ԵՏՄ անդամ Բելառուսում այն մոտ 120 դոլար է: Ուկրաինան, որը հրաժարվել է ռուսական գազից, գազն իր բնակչությանը բաշխում է մոտ 260 դոլարով: Եվ եթե Բելառուսում միջին աշխատավարձով հնարավոր է 3000 խմ գազ գնել, ՌԴ-ում՝ 6000 խմ, ապա Հայաստանում՝ ընդամենը 1380 խմ գազ:

Եվ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն իր էներգետիկ մահակը լիուլի օգտագործում է Հայաստանի գլխին՝ հարկ եղած դեպքում կէժանացնի գազը, եթե մենք ըմբոստության կամ անկախության նշաններ ցույց տանք, ապա միանգամից կարող է թանկացնել: Կարող է գազ մատակարարող ընկերությունը սեփականացնել և իր համապատասխան պաշտոնյաներով խողովակների միջոցով թալանել մեր բնակիչներին: Այնպես, ինչպես տարիներ շարունակ անում էր ՀԷՑ-ում՝ երջանկահիշատակ Եվգենի Բիբինի միջոցով: Եվ այն վիճակագրությունը, թե Հայաստան ամենաշատ մասնավոր տրանսֆերտներ գալիս են ՌԴ-ից, բոլորովին էլ իրականությանը չի համապատասխանում: Չէ որ ՌԴ-ում մեր հայրենակիցների արդար քրտինքով աշխատած գումարները նորից այդ երկիր են վերադառնում գազի և հոսանքի վարձի տեսքով: Կոմունալ վարձավճարներն ու ընդհանրապես մեր սպառողական զամբյուղում էներգակիրների կշիռը բավականին մեծ է դրա թանկության պատճառով: Մենք գազ ու լույս ենք սպառում ոչ միայն մեր բնակարանները ջեռուցելիս, այլև սնունդ պատրաստելիս, հագուստ, սննդամթերք ու այլ իրեր գնելուց: Չէ որ ցանկացած արտադրության հիմնական հումքերից մեկը նորից էներգակիրներն են: Այնպես որ, ՌԴ-ից մեր հարազատների՝ մեզ ուղարկած գումարների մեծ մասը կրկին այդ երկիր է վերադառնում:

Իսկ ՌԴ-ն Եվրոպայում կորցնելով իր էներգետիկ դիրքերը՝ սկսել է էլ ավելի ագրեսիվ բլիթի ու մտրակի քաղաքականություն վարել այն երկրների հետ, որտեղ նույն ոլորտում ներկայացվածություն ունի: Նա ամբողջությամբ կորցրեց Ուկրաինայի մոտ 50 միլիոնանոց էներգետիկ շուկան: Դա ՌԴ-ի բնակչության, նույնն է թե գազ սպառողների մոտ 30 տոկոսն է: Իհարկե, ՀՀ-ն իր 2-3 մլն բնակչությամբ, այն էլ ցածր վճարունակություն ունեցող բնակչությամբ չի կարող փոխարինել Ուկրաինային, բայց այդ երկրի օրինակն աչքի տակ ունենալով, ՌԴ-ն ՀՀ-ի շուրջ իր էներգետիկ օղակն էլ ավելի է սեղմում: Սամվել Կարապետյանի միջոցով ամբողջ էներգետիկան է իր ազդեցության տակ վերցնում: Կ. Կարապետյանն էլ բնականաբար նպաստում է այդ գործընթացին:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում