Wednesday, 15 05 2024
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը

Ենիչերների երթը Կարմիր բանակի կատարմամբ խենթացնում է ԱՄՆ-ին. Sabah, Թուրքիա

Որպես ազդանշան նրանց, ովքեր անամոթաբար շրջապատում են Թուրքիային բոլոր կողմերից, նախագահ Էրդողանն ասաց. «Նրանք պարզապես խելագարվել են այն բանից հետո, ինչ մենք С-400-ի մասին համաձայնագիր կնքեցինք»: Եվ ինչպես չխելագարվել: Թուրքիան Ռուսաստանից և Չինաստանից հետո կդառնա աշխարհի երրորդ և ՆԱՏՕ-ում առաջին երկիրը, որը С-400 համակարգեր ունի, ասվում է թուրքական Sabah պարբերականի հոդվածում:

Այսինքն՝ Ատլանտիկայի բոլոր մղձավանջներն իրականանում են: Այդ ռազմավարական համաձայնագիրը, ըստ էության, նշանակում է որոշակի ժամանակշրջանի վերջ:

Չէ՞ որ երկու այնպիսի ուժեղագույն և կարևորագույն խաղացող, ինչպիսիք Ռուսաստանը և Թուրքիան են, որոնք 250 տարի մրցել են իրար դեմ Կովկասում, Բալկաններում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, միավորում են ուժերը, գրում է պարբերականը:

Չմոռանանք, որ Ատլանտիկայի գլոբալ հեգեմոնիան մեր տարածաշրջանում հիմնված էր Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության վրա, իսկ ընդհանուր Ասիայում՝ Ռուսաստանի և Չինաստանի մրցակցության վրա: Հիմա այդ հիմնական պարադիգմն արմատապես փոխվում է: «Վախի հավասարակշռության» վրա հենվող ավանդական կայսերական ռազմավարությունն այսուհետ անցյալ է դառնում:

Ավելին՝ Թուրքիա-Չինաստան-Ռուսաստան եռյակը լիովին քանդեց ԱՄՆ-ի երեք առանձին գլոբալ առասպելները: Սև կարապի դեր կատարած Թուրքիան բացահայտեց ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին ԱՄՆ գաղափարի սուտ լինելը: Պարզ դարձավ, որ «ժողովրդավարության արտահանող» ԱՄՆ-ը իրականում քաոսի, պատերազմների, հեղափոխությունների առևտրական է: Իսկ Ռուսաստանը կոտրեց Պենտագոնի սփռված առասպելը Վրաստանում, Ուկրաինայում, Սիրիայում, իսկ Սնոուդենի շուրջ սկանդալի և ԱՄՆ-ում ընտրություններին իբր վիրտուալ միջամտության ֆոնին՝ ԿՀՎ-ի կառուցած պատմությունը կիբերտիեզերքի մասին:

Իսկ Չինաստանն իր գերազանց արտադրողականությամբ ջախջախեց ԱՄՆ-ի տնտեսական ներկայացումը:

Իսկ Ատլանտիկային ամենաշատը հունից հանեց այն, որ Թուրքիան «դուրս թռավ վանդակից»: Հիմա նրանք ցանկացած միջոցով ուզում են խաթարել Թուրքիայի, Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Այդ նպատակով նրանք առավելագույնս կխորացնեն քաոսը Մետաքսի ճանապարհի երթուղում գտնվող բոլոր երկրներում:

Բրազիլիային, որը մոտ է մնում աճող Ասիային, դաստիարակում են «դատական հեղաշրջումով», իսկ Վենեսուելային՝ քաղաքական ճգնաժամով:

ԱՄՆ-ը, որը «սահմանադրական հեղափոխություն» է իրականացնում Չինաստանի դաշնակից Պակիստանում, Հյուսիսային Կորեայի ճգնաժամի պատրվակով նաև Պեկինի դեմ հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել Հարավային Կորեայում:

Իսկ Ռուսաստանի դեպքում հաշվարկն արվում է Ուկրաինայից հետո չեչենական խնդրի նոր թեժացման ճանապարհով ռևանշ վերցնելու վրա:

1945 թվականից ի վեր ԱՄՆ-ը ավելի քան 50 կառավարություն է տապալել աշխարհում օկուպացիայի, հեղաշրջումների, ներքին դավադրությունների հետևանքով:

Աշխարհի մի քանի տասնյակ երկրներում նա միջամտել է ընտրություններին և իշխանության գլուխ է բերել իր «սնածուներին», քաղաքացիական պատերազմներ է հրահրել, չի խուսափել քաղաքացիական բնակչության դեմ արգելված զենք օգտագործելուց: Իսկ ամենագլխավորը՝ մահափորձ է կատարել օտարերկրացի շատ ղեկավարների դեմ: Բայց բոլոր ծրագրերը, որոնք իրագործվել են Թուրքիայի դեմ Գեզիում իրադարձությունների պահից, 2016 թ. հուլիսի 15-ին ջարդվեցին թուրք ժողովրդի կամքի ամուր պատին բախվելով:

Երբ ԿՀՎ-ն սրբիչը ռինգ նետեց, այդ անգամ Իսրայելի միջոցով «հանրաքվեի քարտեզը» գործի դրվեց Իրաքի հյուսիում, նաև Սիրիայի հյուսիսում Պենտագոնի ձեռքով «ահաբեկչական միջանցքի ստեղծման նախագիծը»:

Իսկ Գերմանիային Ֆեթուլահ Գյուլենի FETÖ կազմակերպության և Քրդստանի աշխատավորական կուսակցության պաշտպանության գործառույթ տրվեց: Բայց երբ ակնհայտ դարձավ, որ այդ ամենն արդյունք չի տա, այդ անգամ գործի դրվեց ամերիկյան դատարանը: «Այդուհանդերձ, նրանք չեն դիպչի թիրախին և հերթական անգամ շեղ կհարվածեն Թուրքիայի կողքով»,- եզրափակում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում