Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հանդիպել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի և մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հետ:
Արգենտինացի մասնագետը քննարկել է թիմին վերաբերող բազմաթիվ հարցեր: Շոշափվել է նաև նոր ֆուտբոլիստիների տրանսֆերների ձեռքբերման հարցը:
Մարտինոն, մասնավորապես, Ռոսելին խնդրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել կենտրոնական պաշտպանի և հարձակվողի իրավունքներ: Կատալոնական ակումբի ուշադրության կենտրոնում է «Ռիվեր Փլեյթ»-ի կոլումբիացի պաշտպան Ադեր Ալվարես Բալանտան:








































