Saturday, 11 07 2026
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Հայաստանի քարկապը քանդվում է. ԱՄՆ-ն ասել է դրա արժեքը

Հայաստանի էներգետիկ համակարգում նկատվում է վերադասավորումների բավականին ակտիվ գործընթաց, որն ունի թե ներքին, թե արտաքին երանգներ: Կառավարությունը հավանության արժանացրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը միլիարդատեր Սամվել Կարապետյանի կառավարմանը հանձնելու մասին որոշում: Կարապետյանը, փաստորեն, տնօրինելու է էլեկտրաէներգիայի թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ ենթակառուցվածքները, քանի որ նրա սեփականությունն է նաև բաշխիչ ցանցը: Դրան զուգահեռ, ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանն ընդունեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ժամանակացույցը, որը նախատեսում է մինչև 2020 թվական հասնել էլեկտրաէներգիայի վաճառքի ազատականացման, նաև այլ հնարավորություններ: Ստացվում է, որ մի կողմից էներգետիկ ոլորտում ձևավորվում է նոր հսկա՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, մյուս կողմից՝ այդ հսկայի «ստորոտում» ձևավորվում է ազատական դաշտ: Տնտեսական առումով որքանով է այս մոդելը կենսունակ, գուցե տեսական վեճի առարկա է, սակայն տեղի ունեցողը բավականին թափանցիկ կերպով արտացոլում է Հայաստանի իշխանական համակարգում առկա գործընթացները, որտեղ առկա է պայքար իշխանության և ռեսուրսների համար: Սերժ Սարգսյանը փորձում է դասավորել իշխանությունն ու ռեսուրսները այնպես, որ բոլորը գոհ լինեն, միաժամանակ բարձրանա էֆեկտիվությունը, քանի որ իրավիճակն աղետի եզրին է: Անկասկած է, որ առանց արտաքին աջակցության, նրա մոտ, միևնույն է, չի ստացվելու ոչինչ: Եվ ոչ միայն նրա մոտ, այլ Հայաստանի կառավարման պատասխանատվության կրող ցանկացածի, ում մանդատն առաջնային է:

Այստեղ սակայն նկատելի են նաև այդ ուղղությամբ զարգացումները: Հայաստանը ինչ որ հարցեր է քննարկում Թուրքմենստանի հետ, կառուցվում են բարձրավոլտ ցանցերը Վրաստանի և Իրանի ուղղությամբ, Հայաստանը դիմում է Իրանին գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծավալներն ավելացնելու համար, էներգետիկ ներդրումների հնարավորության մասին են խոսում Գերմանիան, Ֆրանսիան, Եվրամիության դեսպանը, և իհարկե՝ ԱՄՆ դեսպանն իր 8 միլիարդ դոլարի հնարավորության մասին հայտարարությամբ: Այս հայտարարությունը Հայաստանի էներգետիկ շուկայի շուրջ տեղի ունեցող զարգացումներում պետք է որակել առանցքային, թեև դրա վերաբերյալ գնահատականներն ու դիտարկումները տարբեր էին: Այդուհանդերձ, Հայաստանի էներգետիկ համակարգում ներկայումս խմորվող զարգացումները, ըստ էության, ճյուղավորվում են թերևս հենց այդ հայտարարության քաղաքական հենքի վրա: Հայաստանում այն դիտարկվել է զուտ թվաբանական-ներդրումային-տնտեսական հնարավորության կամ պատրանքայնության տեսանկյունից: Մինչդեռ, ԱՄՆ դեսպանը հետո արված պարզաբանմամբ նաև ընդգծեց, որ առանցքային պայմանը շուկայի ազատականացումն է տարածաշրջանային մասշտաբով: Բանն այն է, որ տնտեսական կարևորագույն ենթակառուցվածք լինելով հանդերձ, էներգետիկ համակարգն իր ամբողջության մեջ նաև հանդիսանում է ռազմա-քաղաքական հավասարակշռության կարևոր տարր:

Այդ իմաստով, Հայաստանի էներգետիկ համակարգն իր փակվածությամբ և Ռուսաստանից միակողմանի կախվածությամբ վերածվում է թե՛ Հայաստանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար ռազմա-քաղաքական հավասարակշռության խոչընդոտի: Իսկ ներկայումս Կովկասում ընթացող զարգացումները, խոշոր հաշվով, դիմակայություն կամ պայքար են այդ հավասարակշռությունը հաստատելու, և անհավասարակշռությունը պահելու համար: Անհավասարակշռությունը ենթադրում է ապակայունացման նոր ռիսկ Արցախում: Ռազմա-քաղաքական հավասարակշռության ռազմական բաղադրիչի առումով, Ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերը վերականգնեցին վերջին տարիներին խախտված հավասարակշռությունը, բայց այն ակնհայտորեն պահանջում է դիվանագիտական, նաև տնտեսա-քաղաքական բաղադրիչներով ամրացում: Եթե դա տեղի չի ունենում, եթե այդ առումով իրավիճակը Հայաստանում համարժեք չի դառնում այն ստատուս-քվոյի տրամաբանությանը, որ երկու տասնամյակ Հայաստանն ապահովում է և որը պահեց ապրիլին ղարաբաղյան գոտում, ապա այստեղ արդեն խնդիրներ են առաջանում ամբողջ տարածաշրջանի մասշտաբով:

Երևանն այդ տեսանկյունից փորձում է գտնել միջանկյալ լուծումներ, լավ պատկերացնելով, որ այստեղ, իհարկե, վիճակի փոփոխության բացակայության դեպքում հետևանքը քաղաքական իմաստով կարող է լինել խնդրահարույց: Միաժամանակ, Հայաստանն իրեն թույլ չի տալիս աշխուժորեն աշխատել արտաքին ներդրումներ ներգրավելու ուղղությամբ և այստեղ քայլերը չափազանց զգույշ են: Դա, իհարկե, պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի դժգոհությունից զգուշանալով, այլ նաև ընդհանրապես հնարավորությունների իրատեսականությունը գնահատելու անհրաժեշտության, երբ պարզ կլինի, թե հանուն ինչի է պետք գնալ այդ դժգոհությունն առաջացնելու ռիսկին: Ներքին ու արտաքին գործոնների այդ բազմազանությունը ստեղծել է յուրօրինակ մի վիճակ, երբ էներգետիկ «քարկապը» քանդվում է, մի կողմից՝ մի շարք սուբյեկտների շահից ելնելով, այդ թվում՝ միմյանց հետ մրցակցության համատեքստում, մյուս կողմից՝ արդեն այդ սուբյեկտներից անկախ՝ պարզապես ներքին ու արտաքին քաղաքական տենդենցների հիմքով: 8 միլիարդ դոլարը գործնականում հայտ է ոչ միայն Հայաստանին, այլ Հայաստանի էներգետիկ քարկապը քանդելու գործընթացում ներգրավված կամ ներգրավվելու մտադրություն ունեցող սուբյեկտներին, քարկապը քանդելու, այսպես ասած, գինը կամ արժեքը, որ ԱՄՆ առաջարկել է տարածաշրջանային լայն գործընկերային համատեքստում: Եվ գործընթացը նկատելիորեն շարժվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում