Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման նշել է, որ գիտի երկրպագուների դժգոհության պատճառը:
«Երկրպագուների արձագանքը մեծ նշանակություն ունի ինձ համար: Չեմ պատրաստվում անուշադրության մատնել նրանց տեսակետը: Վստահեցնում եմ, որ չեմ խնայում ուժերս և չեմ խուսափում աշխատանքից:
Կարլո Անչելոտին ասում է, որ լավ եմ մասնակցում թիմային գործողություններին, հաջողությամբ տեղաշարժվում եմ և թիմակիցներիս գոլ խփելու հնարավորություն եմ տալիս:
Բայց ես լավագույն մարզավիճակում չեմ և նման խաղը բավարար չէ «Ռեալ»-ի պես թիմում հանդես գալու համար»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Marca-ն:







































