Sunday, 19 05 2024
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

Կարեն Կարապետյանի նոր պաշտպանները

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանի տեղեկացմամբ՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը միասին կպայքարեն Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր վերարտադրության դեմ: Եթե ուշադրություն դարձրեցիք, տիկին Մուրադյանը չի օգտագործում անգամ իշխանափոխություն բառը՝ կենտրոնանալով բացառապես Սերժ Սարգսյանի անձի վրա: Թերևս սա է Րաֆֆի Հովհաննիսյանի «թավշյա հեղափոխության» գլխավոր առանձնահատկությունը:

Ավելի անկեղծ կլիներ, եթե «Ժառանգությունում» խոստովանեին, որ իրենց նպատակը Կարեն Կարապետյանին վարչապետ կարգելն է, որովհետև եթե չի փոխվում ներքաղաքական այսօրվա ստատուս քվոն, ապա Սերժ Սարգսյանի միակ այլընտրանքը Կարեն Կարապետյանն է:

ՕՐՕ-ն ռեստարտի հիանալի հնարավորություն է ստացել, միայն թե անհասկանալի է, թե քաղաքական «լուզերի» մոտ ի՞նչն է փոխվել, որ խորհրդարանական ընտրությունների ձախողումից հետո որոշել են կրկին փորձել՝ հայտնի գովազդի մոտիվներով: Զարմանալի է նաև, որ գոնե այս հարցում ՕՐՕ-ն ու «Ելք»-ը ընդհանուր ճակատ չեն կազմում, որովհետև խորհրդարանական ընդդիմության 2018-ի օրակարգը սկզբունքորեն նույնն է:

Քաղաքական այս անմեղսունակությունը սկզբունքորեն երկու բացատրություն ունի. կա՛մ մոսկովյան ինչ-որ շրջանակներ որոշել են վարչապետի պաշտոնը թանկ «վաճառել» Սերժ Սարգսյանի վրա ու արհեստականորեն բարձրացնում են Կարեն Կարապետյանի քաղաքական գինը, կա՛մ էլ ՕՐՕ-ի լիդերները իրենք են տրվում Կարապետյանին, մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսավորման աղբյուրը ցամաքել է:

Տեսականորեն, իհարկե, այս ամենը կարող է կազմակերպել Սերժ Սարգսյանը, որպեսզի 2018-ի ապրիլից հետո «գենսեկի» իշխանությունը վայելի առանց պատասխանատվության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում