Դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը` Մենչը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 38 տարին:
ESem.am–ը զրուցել է դերասանի հետ, ով պատմել է, որ ծննդյան կապակցությամբ նվերներ ստացել է նախապես: Մոտ մեկ շաբաթ առաջ կինը` Քրիստինեն, նրան պիջակ է նվիրել, իսկ երեկ երեկոյան, երբ աշխատանքից տուն է վերադարձել, ստացել է երեխաների անմոռանալի նվերը:
«Նրանք մայրիկին թելադրել էին իրենց բարեմաղթանքները, որոնք կինս գրել էր, իսկ ներքևի հատվածում երեխաներս ինձ էին նկարել իրենց պատկերացմամբ»,- ասել է Արմենն ու հավելել, որ անակնկալն իր համար շատ թանկ էր ու հուզիչ:
Մանրամասները՝ ESem.am-ում









































