Saturday, 11 07 2026
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը

Սարգսյանը Սոչիում ակնարկեց, որ ՄՄ մտնելով` Հայաստանի անվտանգության խնդիրը չի լուծվում. Հովհաննես Իգիթյան

Սարգսյանը Սոչիում ակնարկեց, որ Հայաստանի անվտանգությունը դեռևս սպառնալիքի տակ է, անհրաժեշտ է իրավական փաստաթուղթ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնալով Սոչիում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթի՝ անվտանգությանը վերաբերող հատվածին:

Իգիթյանը նշեց, որ երբ Հայաստանը զիջումների է գնում, ինչ-որ բան պետք ստանա դրա դիմաց, իսկ մինչ այս պահը որևէ մեկը, Սերժ Սարգսյանից սկսած, չի պատասխանել այն հարցին, թե Մաքսային միություն մտնելն ինչ անվտանգության խնդիր լուծեց: Ըստ նրա, եթե կա անվտանգության խնդիր, այն լուծվում է ոչ թե Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ տասը րոպե փսփսալով, այլ միջազգային պայմանագրերով, ուստի եթե կա անվտանգության խնդիր, ապա Հայաստանն ու Ռուսաստանն առնվազն պետք է համաձայնագիր ստորագրեին և դրանով բացառեին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ռազմական ագրեսիան:

«Եթե ՀՀ-ն ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ռազմական գործընկերների հետ խնդիր ունի նույնիսկ վերաբերմունքի հետ կապված, Սերժ Սարգսյանի տեղում ես բացահայտ կասեի, թե ինչից եմ դժգոհ: Ընդ որում, դա կարող էր ամբողջացվել հենց աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Հիմնական գործառույթն այդ կազմակերպության ռազմական է, և ուր մնաց, թե Ադրբեջանն ագրեսիա իրականացնի ՀՀ-ի նկատմամբ: Այդ դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է ռազմական կերպով դիմակայեն դրանց: Բայց եթե նրանք հոգով և գաղափարախոսությամբ ՀՀ-ին դեմ են, ինչպե՞ս կարելի է ՀՀ և ԼՂ անվտանգությունը կապել այն երկրների հետ, որոնք գտնվում են գաղափարական և աշխարհաքաղաքական այդ հայացքների մեջ: Հարցն այն չէ, որ Սերժ Սարգսյանը համարձակ ելույթ ունեցավ, ինչպես ասում են՝ ի՞նչ հարց լուծվեց այդ ելույթով, արդյո՞ք այդ վտանգն անցավ: Արդյո՞ք այդ վտանգն անցավ ՄՄ մտնելով: Ես այնտեղ տեսա վիրավորված անհատի ելույթ՝ թեկուզ նույնիսկ արդարացի, բայց անհատի, ոչ թե պետության ղեկավարի»,- տեսակետ հայտնեց Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ ՄՄ մտնելն իրավական քայլ է, իսկ անվտանգության խնդիրը ևս պետք է լուծել ինչ-որ իրավական քայլով, որը տեսանելի չէ: Նրա համոզմամբ՝ պայմանավորվածությամբ և սպառնալիքներով խնդիրը չի վերանում: Իգիթյանի խոսքերով՝ ստացվեց, որ Հայաստանը զրկվեց անվտանգությունից, քանի որ եթե ՄՄ մտնել-չմտնելը կարելի էր համարել լծակ, ապա միանալով ՄՄ-ին՝ ՀՀ-ն նույնիսկ այդ լծակից զրկվեց:

«Եթե նախկինում Հայաստանն ուներ բալանսավորված քաղաքականություն, և անվտանգության խնդիրների մի մասը լուծված էր ՌԴ-ի հետ տարբեր դաշինքների միջոցով (շարունակելով ծրագրերը ՆԱՏՕ-ի հետ, Ասոցացման բանակցությունները ԵՄ-ի հետ), այս ամենով կոմպլեքսավորում էին, դիվերսիֆիկացվում էին հնարավորությունները, ապա այսօր ողջ հույսը Հայաստանը կապում է ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով Պուտինի ագրեսիվ վերաբերմունքը տարբեր ԱՊՀ երկրների և հատկապես նաև Հայաստանի հանդեպ: Չեմ կարծում, որ որևէ բան փոխվի: ՄՄ կանոնադրության մեջ չկա որևէ կետ, որը լուծում է անվտանգության խնդիրը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում մասնակցել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և հանդես եկել ելույթով: «Ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների՝ որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում, ադրբեջանական կողմի մատուցմամբ, ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների՝ առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»,- նշել էր նա:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում