Wednesday, 15 07 2026
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Սերժ Սարգսյանի առաջարկը Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորելով ԱՄՆ անկախության տոնի առիթով, նրան հղած իր ուղերձում Սերժ Սարգսյանը խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ որոնց 25-ամյակը լրանում է 2017 թվականին, հայտնում է հետաքրքրական մի հույս. «որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան օրակարգը կհարստացնենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»: 2018 թվականին Հայաստանում իշխանության հանգուցային կետի հետ կապված իրողությունների ֆոնին այդօրինակ մեսիջները իհարկե ունեն յուրահատուկ ընկալում, հատկապես՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում իշխանության այդ խնդրի լուծման գործում ամենևին երկրորդական նշանակություն չի ունենալու աշխարհաքաղաքական կենտրոնների և այդ թվում՝ բնականաբար Վաշինգտոնի դիրքորոշումը:

Անկասկած, այդ կենտրոնների և մասնավորապես դրանց թվում Վաշինգտոնի վերաբերմունքը մեծ նշանակություն է ունենալու 2018-ի հարցում Սերժ Սարգսյանի, այսպես ասած, վերջնական սցենարային ընտրության հարցում: Եվ այստեղ Սերժ Սարգսյանի «համատեղ» հույսը ստանում է ուշագրավ իմաստ և ենթատեքստ: Մյուս կողմից հարց է առաջանում, թե Երևանն ի՞նչ պատկերացումներ ունի հայ-ամերիկյան հարաբերությունը նախաձեռնություններով հարստացնելու մասով, և Սերժ Սարգսյանը Թրամփին հասցեագրված այդ ուղերձում բացի իր քաղաքական ճակատագրի վերաբերյալ ակնարկից կամ ակնկալիքից, ի՞նչ է պատկերացնում բովանդակային իմաստով:

Արդյո՞ք տողատակում վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին ԱՄՆ դեսպանի հայտնի հայտարարության մասին ակնարկն է: Այդ հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը թե՛ կառավարության, թե՛ Սերժ Սարգսյանի մակարդակով չի հնչեցրել կոնկրետ հայտարարություններ և անդրադարձեր, սակայն դեսպանի հայտարարությունից մի քանի օր անց նրա հետ հանդիպել է Կարեն Կարապետյանը, իսկ նախօրեին էլ ԱՄՆ անկախության տոնի առիթով դեսպանի հետ հանդիպել է Սերժ Սարգսյանը՝ այցելելով դեսպանատուն: Որևէ դեպքում խոսք չկա, թե արդյո՞ք քննարկվել են կոնկրետ առաջարկի վերաբերյալ հարցեր: Նշվում է ընդհանուր առմամբ ներդրումային հեռանկարների վերաբերյալ երկխոսության մասին, ինչը սակայն այսպես ասած ստանդարտ ձևակերպում է և առկա է եղել նաև նախկին առիթների դեպքում:

Ինչ վերաբերում է 8 միլիարդին, կամ այսպես ասած հայ-ամերիկյան հարաբերության ավելի կոնկրետ նախաձեռնություններով հարստացմանը, ապա այս հարցն ըստ ամենայնի Հայաստանի իշխանության համար դիտարկվում է առավելապես 2018-ի այս կամ այն սցենարի համար ԱՄՆ հավանությունը կամ աջակցությունը ստանալու համատեքստում: Եվ այն, որ Սերժ Սարգսյանը խնդիրը շոշափում կամ ավելի շուտ ակնարկում է դրա մասին Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում, վկայում է, որ դեսպանատան մակարդակում իշխանությանը չի տրվել որևէ շոշափելի պատասխան և ցույց է տրվել Վաշինգտոնի ուղղությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում