Saturday, 27 04 2024
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար

Հայաստանը կարող է միջնորդի դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև. Ավիգդոր Էսկին

Հայաստանը Իսրայելի տեսանկյունից հետաքրքիր է հենց նրանով, որ շատ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Հայաստանի բարեկամությունը Իրանի հետ այս իմաստով ոչ թե բացասական է, այլ դրական: Այսօր իրավիճակը Մերձավոր Արևելքում փոխվում է, և Իրանը կարող է գալ այն եզրակացության, որ հարկավոր է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, և Հայաստանը կարող է շատ կարևոր դիվանագիտական դեր խաղալ այս հարցում՝ ամրապնդելով իր դիրքերը թե՛ Իսրայելում և թե՛ Իրանում: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում այսպիսի ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որն այս օրերին գտնվում էր Հայաստանում:
Իսրայելցի գործիչը Diplomat.am նախագծի նախաձեռնությամբ այցելել է Արցախ, որտեղ հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ, ելույթ ունեցել արցախյան խորհրդարանում: Ստեփանակերտում Ավիգդոր Էսկինին ընդունել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Մեզ հետ զրույցում Ավիգդոր Էսկինը խոսել է տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության, մասնավորապես՝ Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի հետ հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության մասին:

– Պարոն Էսկին, եկեք սկսենք Իրանի խորհրդարանի նախագահի վերջին հայտարարությունից՝ ղարաբաղյան խնդրի մասին: Ալի Լարիջանին ասել է, թե Իսրայելի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը բացասական հետևանքներ է ունենալու: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը և ընդհանրապես Իսրայելի ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտությանը՝ օրինակ Ադրբեջանին զենք մատակարարելու միջոցով:

Զենքի մատակարարումը Ադրբեջանին որևէ կապ չունի ղարաբաղյան խնդրի լուծման կամ չլուծման հետ: Դա պարզապես հիմարություն է: Ռուսաստանը 3-4 անգամ ավելի շատ զենք է մատակարարում Ադրբեջանին, քան Իսրայելը: Ռուսաստանը մասնակցում է հակամարտության կարգավորմանը, իսկ Իսրայելը՝ ոչ: Իսրայելն ընդհանրապես որևէ կերպ առնչություն չի ունեցել այս հարցին, և Իրանի խորհրդարանի նախագահի հայտարարությունը, որը համընկավ Ղարաբաղ իմ այցելության հետ, պարզապես ծիծաղաշարժ է, դա հարիր չէ այդպիսի դիրք զբաղեցնող մարդուն: Նա շատ լավ գիտի, որ Իսրայելը երբեք որևէ առնչություն չի ունեցել այս հակամարտությանը: Իսկ իմ այցը Ղարաբաղ մասնավոր բնույթ էր կրում և ոչ ավելին:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, Իսրայելը զուտ կոմերցիոն նպատակներո՞վ է վաճառում զենք Ադրբեջանին, և այստեղ քաղաքականություն չկա: Ի դեպ, այդ զենքը օգտագործվել է Արցախի դեմ ապրիլյան պատերազմի ժամանակ, հատկապես՝ անօդաչու սարքերը, որոնք լուրջ խնդիրներ առաջացրեցին հայկական պաշտպանության համար:

– Իսրայելը աշխարհի առաջատար պետություններից է զենքի շուկայում: Եթե Հայաստանը ուզենար զենք գնել Իսրայելից, ապա կարող էր գնել, նրան ոչ ոք չի խանգարում: Դա որևէ առնչություն չունի քաղաքականությանը: Մենք նավթ ենք գնում Ադրբեջանից, նշանակում է՝ մենք կախվա՞ծ ենք Ադրբեջանից, նշանակում է՝ Ադրբեջանը ազդեցությո՞ւն ունի մեզ վրա, օրինակ, Պաղեստինի հարցում: Սա սովորական բիզնես է:

Եթե խոսենք Իսրայելի ստրատեգիական շահերի մասին, ապա Ադրբեջանի պարագայում դրանք ավելի շուտ կապված են Իրանի հետ: Ինչ վերաբերում Հայաստանին, ապա Հայաստանը ոչ թե էական դեր չի խաղում իսրայելական քաղաքականության մեջ, այլ ընդհանրապես գոյություն չունի: Բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր երկրների միջև ձևավորվեն ավելի կառուցողական հարաբերություններ: Հայաստանը և Իսրայելը վատ հարաբերություններ չունեն, պարզապես դրանք շատ անաշխույժ են: Անձամբ ես շատ ուրախ կլինեմ, եթե այդ հարաբերությունները զարգանան:

– Իսկ ի՞նչ հեռանկարներ կան Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները խորացնելու համար: Այս երկու ժողովուրդների պատմությունը շատ նման է, բայց արդի քաղաքականության մեջ երկու պետությունների շահերը շատ հաճախ հակադրվում են միմյանց:

– Նախ, մենք չունենք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, որովհետև դա չէր ուզում Հայաստանը: Հայաստանը չէր ուզում լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, այդ պատճառով էլ ստեղծվեց իրավիճակ, երբ Հայաստանը շարժվեց Իրանի ուղղությամբ, իսկ Ադրբեջանը խորացրեց իր հարաբերությունները Իսրայելի հետ: Կարծում եմ, որ Ադրբեջանը ավելի խելացի ընտրություն է կատարել, քան Հայաստանը, բայց դա ձեր որոշումն է: Դա կրկին կապված է միայն ձեր քաղաքականության հետ: Հասկացեք, Իսրայելում ոչ ոք չի քննարկում որևէ հարց՝ կապված Ղարաբաղի հետ, իհարկե բացի համացանցի ռուսալեզու կայքերից: Ի դեպ, գիտե՞ք, որ ռուսախոս իսրայելցիների 70-80 տոկոսը Հայաստանի կողմից է: Սա անվիճելի փաստ է:

– Ամեն դեպքում Դուք էլ հավանաբար չեք ժխտի, որ Իրանը նույնպես շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար, քիչ հարևաններից մեկը, որը թշնամական վերաբերմունք չունի Հայաստանի հանդեպ:

– Իսկ մի՞թե ես ասացի, թե Հայաստանը պիտի խզի իր կապերը Իրանի հետ: Մի՞թե Իսրայելը խանգարում է Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին: Իսրայելը երբեք չի խանգարել Հայաստան-Իրան հարաբերություններին: Ավելին, կարծում եմ, որ այսօր իրավիճակը Մերձավոր Արևելքում փոխվում է, և Իրանը արդեն հասկացավ, որ 30 տարվա խաղադրույքը ծայրահեղական իսլամիզմի, այնպիսի կազմակերպությունների վրա, ինչպիսին Համասն է, անհաջող խաղադրույք էր: Համասը Սիրիայում կռվում էր իրանցիների և Ասադի դեմ, իսկ Համասին ֆինանսավորում էր հենց Իրանը: Կարծում եմ՝ Իրանը հասկանում է, որ իր քաղաքականությունը մտել է փակուղու մեջ, և Իրանը շուտով կգա այն եզրակացության, որ ավելի լավ է կառուցողական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, և Հայաստանը կարող է դրական դեր խաղալ այս հարցում, ուստի ինձ համար Հայաստանի բարեկամությունը Իրանի հետ ոչ թե բացասական, այլ դրական երևույթ է: Շեշտում եմ՝ ինձ համար դա շատ դրական է, Հայաստանը հետաքրքիր է հենց նրանով, որ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ:

– Հետևաբար սկզբունքորեն հնարավոր է, որ Հայաստանը կարող պահպանել իր հարաբերությունները Իրանի հետ և միևնույն ժամանակ փորձել զարգացնել հարաբերությունները Իսրայելի հետ:

– Իհարկե, դա հնարավոր է: Ավելին, Հայաստանը կարող է շատ կարևոր դիվանագիտական դեր խաղալ այս հարցում և ամրապնդել իր դիրքերը և՛ Իսրայելում, և՛ Իրանում: Հայաստանը այսօր շատ շահեկան դիրքերում է: Կարծում եմ՝ հենց սա էլ կարող է խթանել Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, ինչը ես անձամբ շատ եմ ուզում:

– Կարո՞ղ եք մի փոքր պատմել Լեռնային Ղարաբաղ կատարած Ձեր այցի և նախագահ Բակո Սահակյանի հետ Ձեր հանդիպման մասին:

– Ես չէի գնացել Ղարաբաղ, որպեսզի ինչ-որ խորհուրդներ տամ նրանց քաղաքականության կամ իշխանության, պետական կառուցվածքի մասին: Դա պիտի որոշեն այն մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ և ներգրավված են հակամարտությանը: Ես կարող եմ ասել հետևյալը, որ այնտեղ տեսա շատ հետաքրքիր, բարյացկամ մարդկանց՝ բարի սրտով և պայծառ ուղեղով: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր իմ ընկերներին և՛ Ռուսաստանում, և՛ այլ երկրներում անպայման այցելել Ղարաբաղ: Դա շատ հետաքրքիր վայր է: Այդ մարդիկ շատ մեծ տպավորություն գործեցին ինձ վրա: Ես բոլորին կոչ եմ անում այցելել Ղարաբաղ:

Ինչ վերաբերում է տվյալ հիմնախնդրի քաղաքական լուծմանը, ապա սա շատ բարդ խնդիր է, և հարկավոր է շատ լուրջ զբաղվել այս հարցով՝ երկարամյա ուսումնասիրության հիման վրա, իսկ ես չեմ համարձակվի խորհուրդներ տալ մի հարցի մասին, որին շատ լավ չեմ տիրապետում:

– Որոշ մասնագետներ Հայաստանում ասում են, որ Իսրայելում կան Ադրբեջանից արտագաղթած շատ հրեաներ, այդ պատճառով էլ ադրբեջանական լոբբին շատ ուժեղ է և շատ լավ է աշխատում այնտեղ: Իսկ ի՞նչ ռեսուրսներ ունի Հայաստանը այս իմաստով:

– Ճիշտ հակառակն է՝ ձեզ ամեն ինչ սխալ են ներկայացնում, որովհետև հայկական լոբբին Իսրայելում շատ ավելի ուժեղ է ադրբեջանականից: Այն գլխավորում էր Զեէվ Էլկինը, որն ընդհանրապես այսօր Իսրայելի քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից է: Դուք շատ ազդեցիկ, շատ արդյունավետ լոբբի ունեիք Իսրայելում, իսկ ադրբեջանական լոբբին շատ թույլ է և ապաշնորհ, պարզապես հայկական լոբբին չէր զբաղվում այն հարցերով, որոնցով պիտի զբաղվեր: Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդմամբ զբաղվելու փոխարեն՝ նրանք աշխատում էին 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին օրենք ընդունելու ուղղությամբ և բոլոր ուժերը ծախսեցին դրա վրա: Բայց եթե նույնիսկ Կնեսետը վաղը նման որոշում կայացնի, դա որևէ բան չի փոխի ո՛չ դեպի լավը, ո՛չ էլ դեպի վատը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում