Wednesday, 08 05 2024
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Բեռլինը միացավ Փարիզին ու Վաշինգտոնին. Խաղաղության ներդրումներ Հայաստանում

Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան բերնհարդ Մաթիաս Քիսլերը հայտարարել է, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտը հայ-գերմանական հարաբերության հիմքերից մեկն է, և այդ ոլորտի համար Գերմանիան Հայաստանին արդեն իսկ ցուցաբերել է մոտ 150 միլիոն եվրոյի օժանդակություն:

Գերմանիայի դեսպանի հայտարարությունն, անկասկած, կարևոր է ինքնին, սակայն առավել ուշագրավ և հնչեղ է դառնում ավելի վաղ ևս երկու դեսպանի արած հայտարարությունների ֆոնին, որոնք նույնպես վերաբերել են էներգետիկ համակարգին:

Ինչպես հայտնի է, մի քանի շաբաթ առաջ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հայ-ամերիկյան գործակցության ներդրումային 8 միլիարդ դոլարի հեռանկարի մասին հայտարարեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, իսկ որոշ ժամանակ անց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն խոսեց այն մասին, որ ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտով և առաջիկա ամիսներին կհայտարարեն ներդրումային ծրագրերի մասին:

Եվ ահա այժմ էներգետիկ ոլորտը հայ-գերմանական հարաբերության հիմք է հայտարարում Հայաստանում Գերմանիայի դեսպանը: Փաստորեն, Արևմուտքի միանգամից երեք խոշոր, զարգացած, տեխնոլոգիապես առաջատար պետությունների դեսպանների ուշադրության կենտրոնում է հայկական էներգետիկան, Հայաստանի էներգետիկ ոլորտը:

Կա՞ արդյոք այստեղ որևէ քաղաքական օրինաչափություն, կարո՞ղ էին դեսպանները մեկը մյուսից անկախ, պարզապես զուգադիպության կարգով կարճ ժամանակում իրար հետևից անդրադառնալ էներգետիկայի ոլորտում ներդրումների հեռանկարին: Իսկ խոսքը որևէ պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին: Լինո՞ւմ են այդպիսի պատահականություններ կամ զուգադիպություններ քաղաքականության մեջ:

Տարածաշրջանը, որում գտնվում է Հայաստանը, ներկայումս ուշագրավ տրանսֆորմացիաների փուլում է, կամ իր վրա կրում է համաշխարհային տրանսֆորմացիաների ազդեցությունը: Այստեղ ակնհայտ է, որ գոնե առայժմ տրանսֆորմացիոն ռեժիմը փորձ է արվում զերծ պահել ռազմական բաղադրիչներից և առավելապես դնել տնտեսաքաղաքական, դիվանագիտական հենքի վրա:

Այդ հարցում նկատելի է գերակա շահագրգռություն մի շարք տերությունների մոտ՝ թե՛ Արևմուտքի, թե՛, օրինակ, Իրանի: Իսկ դրա համար անհրաժեշտ է գտնել ռազմական բաղադրիչների այլընտրանքներ, առավել ևս, որ ռազմական բաղադրիչները ամենևին մարած չեն, դրանք բավական թեժ են, հատկապես Ղարաբաղյան խնդրի առումով՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների տեսքով, որոնք բացահայտ աջակցություն են ստանում Թուրքիայից և Ռուսաստանից՝ մատակարարվող սպառազինության տեսքով:

Այլընտրանքը կարող են լինել ենթակառուցվածքները, որոնք ունեն ազդեցիկ թե տնտեսական, թե քաղաքական նշանակություն: Էներգետիկ ենթակառուցվածքները բնականաբար դրանց թվում են, և պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է Իրան և Վրաստան արտահանման մասին, փաստացի ուրվագծելով ենթակառուցվածքային շղթա, որը կարող է ինչ որ առումով այլընտրանք լինել տրանսպորտային այն ենթակառուցվածքներին, որոնցով Թուրքիան ու Ադրբեջանը շրջափակում են Հայաստանը և դրանք փաստորեն ծառայեցնում են իրենց համար կարևոր ռազմական բաղադրիչին:

Դրան այլընտրանք փաստորեն բավականին ուշագրավ է արևմտյան առաջատար տերությունների քաղաքական մեսիջը՝ մեծ հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ համակարգի հանդեպ, որ դրսևորվում է դեսպանների մակարդակով: Եվ առավել հետաքրքրական է այստեղ իրանական ուղղության հիշատակումը, ինչը նաև որոշակի առաջարկ-ակնարկ է Իրանին՝ ներգրավման պատրաստվածության մասով:

Այլ կերպ ասած, Փարիզից, Բեռլինից և Վաշինգտոնից Հայաստանին առաջարկվող ներդրումները, ըստ էության խաղաղության ներդրումներ են, ի հակակշիռ պատերազմի այն ներդրումներին, որ Բաքվի ուղղությամբ անում են Ալիևի «ավագ եղբայրն» ու Հայաստանի ռազմավարական դաշնակիցը:

Թեև խաղաղության ներդրումների մասով առաջարկները շոշափում են նաև Ռուսաստանին, որը մեծ ներկայություն ունի Հայաստանի էներգետիկայում և առնվազն առաջարկում Մոսկվային ընտրել՝ Կովկասը պահելու ռազմական անպտուղ փորձի և Կովկասում մնալու խաղաղության արդյունավետ տարբերակի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում