Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Սերժ Սարգսյանն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ հյուրընկալել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնց կազմում են Մադրիդյան ակումբի անդամներ, Տանզանիայի նախկին նախագահ Բենջամին Մկապան և Բոթսվանայի նախկին նախագահ Ֆեստուս Մոգայեն, ովքեր հրավիրված են մասնակցելու այսօր Երևանում կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, ինչպես նաև՝ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ով «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ է:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում, նշելով, որ նրանց մասնակցությունը «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը խոսում է այն մասին, որ տարեցտարի ավելանում է «Ավրորա»-ի միջազգային հեղինակությունը, և որ նրա գաղափարախոսությունը իրավամբ հիմնված է համամարդկային արժեքների վրա: Ընդգծելով, որ առաջադեմ մարդկությունը հսկայական ջանքեր է ներդնում աշխարհում կայունության, խաղաղության, համերաշխության հաստատման գործում, Նախագահը միաժամանակ ցավով է նշել, որ այսօր էլ մարդիկ պարբերաբար ականատես են լինում զանգվածային սպանությունների և կոտորածների, այլատյացության քարոզչության, կրոնական, ազգային, լեզվական տարբերակմամբ պայմանավորված խտրականության, մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման:

«Սա հուշում է մեզ, որ այդպիսի հանցագործությունների դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել և անպայման խրախուսել այն մարդկանց, ովքեր անմիջական պայքար են մղում նման հանցագործությունների դեմ: Մենք շնորհակալ ենք ձեզ անձնապես՝ շնորհակալ ենք, որ դուք ձեր գործունեությամբ նպաստում եք համամարդկային այդ պայքարին», – ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ մեծագույն հարգանքի և հիացմունքի են արժանի ինչպես հանդիպման մասնակիցները, այնպես էլ «Ավրորա» մրցանակի բոլոր հավակնորդները, որոնց բոլորի պատմություններն էլ, որպես բացառիկ խիզախության և անձնազոհության օրինակներ, շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող։

Զրույցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանն ու Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, միջազգային արդի մի շարք խնդիրների, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության ներկայիս մակարդակի և հարաբերությունների հեռանկարի շուրջ:

Նախագահի նստավայրում հյուրընկալված փորձառու պետական և հասարակական-քաղաքական գործիչները կիսվել են նաև իրենց երկրներում տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների փորձով:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում