Sunday, 19 05 2024
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են

«Մանչեսթեր»-ի հաղթանակի քաղաքակրթական բաղադրիչը

Քիչ անց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցելու է «Այաքս»-ի հետ: Խաղը, որի ֆավորիտը համարվում է «Մանչեսթեր»-ը, մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում, նաև մեր ֆուտբոլասերների շրջանում, որովհետև անգլիական հեղինակավոր ակումբի կազմում հանդես է գալիս մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Սակայն մայիսի 22-ին «Մանչեսթեր Արենայում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո խաղի նկատմամբ հետաքրքրությունը, ընդ որում` արդեն ոչ միայն մարզական, ավելի է մեծացել: Ահաբեկչության թիրախ են դառնում զարգացած երկրներն` իրենց քաղաքակրթական ձեռագրով, մշակութային դեմքով, տոլերանտ համակարգերով: Ահաբեկիչները հատկապես թիրախավորում են արևմտյան քաղաքակրթական համակարգն ու տոլերանտությունը, որովհետև դրանց գրավչությունն ի չիք է դարձնում ծայրահեղականության, արմատականության լեգիտիմացման ամենափոքր հնարավորությունն անգամ:

Օրեր առաջ ահաբեկչության թիրախ դարձավ Մանչեսթերը, որի արևմտյան, բայց ինքնատիպ դիմագծի կարևոր գույն, բաղկացուցիչ է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը` իր հարուստ պատմությամբ, մրցակցությունը գնահատող և այդ մրցակցությունում հաղթող բնավորությամբ: Մանչեսթերի ֆուտբոլային ակումբի այսօրվա փառքը` արդար մրցակցությունում նրա տարած բազնաթիվ հաղթանակների, նվաճած տիտղոսների դրսևորումն է: Այլ խոսքով` «Մանչեսթեր»-ն ազատ և արդար մրցակցության խորհրդանիշն է, կրողն այն արժեքների, որոնց օրեր առաջ մարտահրավեր նետեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

«Մանչեսթեր»-ն այսօր դատապարտված է հաղթանակի ու դա կլինի ոչ այնքան ֆուտբոլային ակումբի, որքան` ահաբեկչությունից խոցված Մանչեսթերի, Ագլիայի, Եվրոպայի պատասխանը ահաբեկչության նետած մարտահրավերին: Գուցե հոլանդական «Այաքս»-ը նույնպես արժանի է հաղթանակի, սակայն Եվրոպային այսօր պետք է ոչ այնքան մարզական, որքան` քաղաքակրթական հաղթանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում