Վերջին շաբաթվա ընթացքում կանաչ սուրճի առանձին տեսակների գնաճը 6-10% է կազմել, ինչը պայմանավորված է միջազգային շուկայում գների բարձրացմամբ:
Հետևաբար՝ Հայաստան ներմուծվող ապրանքի նոր խմբաքանակն արդեն նոր սակագներով են իրացնում: Ավելին՝ թանկացումներից հիմնականում դժգոհություն են հայտնում խանութների սեփականատերերը, այլ ոչ թե գնորդները: Բացի այդ, կան սուրճի տեսակներ, որոնք թանկացել են 10-30%-ով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, մեզ հետ զրույցում արձագանքելով սուրճի վերջին թանկացումներին, նշեց, որ իրենք ամիսներ առաջ վարույթ էին հարուցել լուծվող սուրճ ներկրող «Մոգոնաթ» ընկերության նկատմամբ, որը գերիշխող դիրք է գրավում և 48 տոկոսից ավելի բաժնետոմս ունի սուրճի շուկայում: «Եվ ոչ միայն գնային չարաշահումներ, այլև օրենքի մի շարք խախտումներ ենք հայտնաբերել: Հատիկավոր սուրճի շուկայում հանձնաժողովը նոր է ուսումնասիրությունը սկսել, և արդյունքները առաջիկայում կհրապարակվեն»,- ավելացրեց Գայանե Սահակյանը: