Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԵՊՀ չորրորդ կուրսեցին` Orange Նորարարության մրցույթի հաղթող

Այսօր Orange-­ը հայտարարեց հայ ուսանողների համար նախատեսված 2011թ. Նորարարության մրցույթի հաղթողի անունը: Լավագույնը ճանաչված նախագծի հեղինակը Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանն է, որը ներկայացրել էր նախագիծ էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ: Որպես մրցանակ`Դավիթը ստացել է հնարավորություն մեկնել Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում և աշխատելու նորարարական նախագծերի վրա:

«Մենք բոլորս հիացանք Դավիթի հետաքրքրասեր բնավորությամբ: Նա այն ուսանողներից է, որքեր չեն բավարարվում համալսարանական կրթության տված գիտելիքներով և որոնում են ավելի ու ավելի շատ գիտելիքներ: Վստահ եմ, որ այս հնարավորությունը նրա մասնագիտական կյանքում բեկումնային է լինելու: Յուրաքանչյուր ուսանողի համար` նույնիսկ ամենապատրաստվածի, կարիերայի ընթացքում ամենադժվար պահն անցումն է կրթությունից դեպի աշխատանք: Դավիթն իր առաջին աշխատանքային փորձն ունենալու է աշխարհի լավագույն գիտահետազոտական ցանցերից մեկում: Կրկին շնորհավորում եմ նրան այս հաջողության համար, ցանկանում եմ, որ երբեք չդադարի սովորել և երբեք չդադարի փնտրել նորարարական լուծումներ իր աշխատանքում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Բարձր գնահատելով նաև մրցույթին մասնակցած մեկ այլ ուսանողի` Գևորգ Պողոսյանի աշխատանքը և բարձր պատրաստվածությունը, որն, ըստ ժյուրիի քվեարկության, գրավել է երկրորդ տեղը, Orange Արմենիան վճռել է հատուկ մրցանակ տալ նրան` հրավիրելով աշխատանքային պրակտիկա անցնելու Orange Արմենիայում: Գևորգը նույնպես ԵՊՀ-ի ուսանող է, սովորում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում և ներկայացրել էր նախագիծ կարճ հաղորդագրությունների կիրառման նոր մոտեցման վերաբերյալ: Orange Արմենիան չի բացառում հետագայում նրա գաղափարի կիրառումն իր ցանցում:

Orange Նորարարության 2011թ. մրցույթն անցկացվեց Երևանի Պետական Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողների համար մարտի 4-ից ապրիլի 20-ը, որի ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները: 11 հոգուց կազմված Ժյուրին, որի կազմում էին Orange Արմենիայի հայ և արտասահմանցի 7 մասնագետներ, Orange Lab-երի 2 ներկայացուցիչ, ինչպես նաև` մեկական ներկայացուցիչ ԵՊՀ-ից և ՀՊՃՀ-ից, գնահատեցին ներկայացված նախագծերն ըստ հետևյալ չափանիշների. նորարարական, հետաքրքիր, օգտակար և հեշտ կիրառվող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում