ՄԱԿ-ի նոր հետազոտության համաձայն՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 6 երկրներում հարցված տղամարդկանց մոտ ¼-ը խոստովանել է, որ բռնաբարել է առնվազն 1 կնոջ:
Դեպքերի մեծ մասում խոսքը եղել է նրանց պաշտոնական կանանց և այն կանանց մասին, որոնց հետ նրանք տևական հարաբերություններ են ունեցել:
Հետազոտության ընթացքում հարցման է ենթարկվել 10 հազար տղամարդ: Սա այսօրինակ առաջին հետազոտությունն է՝ փոխանցում է BBC-ն:
Պապուա-Նոր Գվինեայում հարցված տղամարդկանց 60 տոկոսից ավելին խոստովանել է, որ բռնաբարություն է կատարել, իսկ Ինդոնեզիայում խոստովանել է հարցվածների մոտ կեսը:
Տղամարդկանց գերակշիռ մասը հայտարարել է, որ իրենց գործողությունները որևէ իրավական հետևանք չեն ունեցել իրենց համար:
Բռնաբարության իրականացման հարցում խոստովանություն արած տղամարդկանց մոտ ¾-ի կարծիքով՝ իրենք նման իրավունք ունեն: