Saturday, 11 07 2026
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին

Հանձնարարվել է խստորեն վերահսկել վճարովի ավտոկանգառների կազմակերպման գործընթացը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ:

Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվում շինարարական հրապարակների կազմակերպման և շինարարության իրականացման ընթացքում բնապահպանական պայմանների պահպանմանը: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը նշել է, որ պետք է շարունակել հսկողությունը և ապահովել համապատասխան պայմաններ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ
զեկուցվել է, որ, սահմանված ժամանակացույցի համաձայն, ընթացքի մեջ են Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու և Ուլենցի-Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են ուղետարների վերանորոգման և դրանց ավարտից հետո նաև մաքրման աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացավել է, որ ջրահեռացման, կոյուղատար համակարգերի վթարային վիճակի վերացման ուղղությամբ «Երևան ջուր» ընկերության կողմից իրականացվում են Նորագյուղ թաղամասի կոյուղատար և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: Հանձնարարվել է խստորեն հետևել բնակիչների կողմից կոյուղատար համակարգը ջրահեռացման համակարգերին միացնելու ինքնակամ միջամտությունների բացառմանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի 68 հանրակացարանային շենքում բնակվող քաղաքացիների կողմից բնակարանների սեփականաշնորհման գործընթացին անդրադառնալով՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են և գործընթացը առաջիկայում ամբողջությամբ կավարտվի:

Անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Տնտեսվարողներին մեկ անգամ ևս գրավոր ծանուցվում է հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման հետ կապված իրենց պարտավորությունների մասին` կցելով յուրաքանչյուր օբյեկտի բարեկարգման ենթակա տարածքի սխեման:

Անդրադառնալով մայրաքաղաքում գործող վճարովի ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել սահմանված հսկողությունը և շարունակել համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության գործընթացի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2013-2014 ուսումնական տարում հիմնական դպրոցների առաջին դասարաններ է ընդունվել 11 հազար 689 աշակերտ, նախորդ ուսումնական տարվա 10 հազար 769 աշակերտների համեմատ:

Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ 3-րդ եռամսյակում մարզական միջոցառումները կամփոփվեն Երևանի հեծանվահրապարակում՝ լայնածավալ միջոցառմամբ:

Ներկայացվել են նաև «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք համաքաղաքային բակային ավանդական փառատոնի արդյունքները, որի շրջանակում 4-րդ անգամ անընդմեջ հաղթող է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում