Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

ՍԱՊԾ լաբորատոր փորձաքննություն է ենթարկում շուկայում իրացվող լոլիկի նմուշները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում  պարզելու համար, թե որքանով է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը:  ՍԱՊԾ-ից տեղեկացրին, որ միայն վերջին եռամսյակում թարմ պտուղ-բանջարեղենի մեջ ն իտրատների մոնիտորինգի շրջանակներում ուսումնասիրվել է շուկայում առկա լոլիկի 136 նմուշ՝ վերցված իրացման կետերից. արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել,  2 դեպքում ցուցանիշները թույլատրելի շեմին մոտ են եղել

Մամուլում հրապարակված՝ թուրք արտադրողի ենթադրյալ հայտարարության իսկությունը ստուգելու և լոլիկի անվտանգության վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՍԱՊԾ-ն ներկայումս իրականացնում է իրացման կետերից վերցված լոլիկի 20 նմուշների լաբորատոր փորձաքննություն: Տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին զուգահեռ, ստուգվում են նաև  շուրջ 10 այն պեստիցիդների ազդող նյութերի մնացորդային քանակները, որոնց օգտագործումն առավել տարածված է Թուրքիայում լոլիկի մշակության ժամանակ: Փորձաքննությունների արդյունքները Ծառայությունը կհրապարակի լրացուցիչ: ՍԱՊԾ-ն, լոլիկից բացի, պարբերաբար կտեղեկացնի շուկայում իրացվող այլ պտուղ-բանջարեղենի ուսումնասիրությունների արդյունքներ մասին:

Անկախ այս ուսումնասիրություններից, Թուրքիան համարելով ռիսկային երկիր, ՍԱՊԾ-ն այնտեղից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, պարտադիր ենթարկում է նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության՝ սահմանային վերահսկողության շրջանակներում:

ՀՀ օրենսդրությամբ անձնական օգտագործման համար թույլատրվում է հանրապետության տարածք բերել մինչև 50 կգ պտուղ-բանջարեղեն, և չի բացառվում, որ շուկայում իրացվի նաև այդ նպատակով ներկրված որոշակի քանակության լոլիկ, որի ծագումը շուկայում պարզելը ոչ միշտ է հնարավոր: ՍԱՊԾ-ն ներկայումս նախաձեռնել է փոփոխություններ իրավական ակտերում՝ այս չափաքանակները նվազեցնելու և առավելագույնս հսկողություն ապահովելու նպատակով:

Ծառայությունը վստահեցնում է, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա: Մինչ այսօր կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ այս պահին շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում