Saturday, 11 07 2026
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՅԴ-ն ՀՀԿ-ի վրա «էժան է նստում», իսկ «Ծառուկյան» դաշինքը կլինի «ջոկեր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո Շարմազանովը կարծես հստակեցրել  է, որ ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը նորից կոալիցիա կկազմեն։ Ինչո՞ւ է հիմա Հանրապետականին անհրաժեշտ այդ կոալիցիան, չէ՞ որ  կարող է նաև միայնակ կառավարություն ձևավորել, չկան այն ներքին ու արտաքին խնդիրները, որ կար այդ ուժի հետ նախորդ համագործակցությունը ձևավորելիս։

Հայաստանում գրեթե միշտ իշխանական կոալիցիաները ոչ թե ձայներ չհերիքելու պատճառով  են ձևավորվում,  այլ  պարզապես քաղաքական որոշակի գործընթացի ձևավորման անհրաժեշտություն են։  Այս որոշումը ևս անակնկալ չէր, նախորդ համաձայնագիրն անժամկետ էր։

– Այն ժամանակ որոշ խնդիրներ էր լուծում ՀՀԿ-ն, իսկ հիմա՞։

– Նոր Սահմանադրությամբ շատ հարցեր կան, որ անհրաժեշտ է  ձայների երկու երրորդը կամ երեք հինգերորդը։ Ես կարծում եմ, որ զուտ պրագմատիկ առումով Դաշնակցությունը երաշխավորում է խորհրդարանում Հանրապետականի քվեարկությունների դրական ընթացքը։ Երկրորդը՝ Հանրապետականը եկել է այն եզրակացության, որ շատ ավելի նպատակահարմար է Դաշնակցությանը մոտիկ պահել, քան վերահսկողությունից դուրս։ Դա, այսպես ասած, «շատ ավելի էժան է նստում»։ Անկախ ամեն ինչից՝ Դաշնակցությունը միջազգային  կառույց է և Սփյուռքում որոշակի ազդեցություն ունի։ Ի վերջո, Դաշնակցության հետ կոալիցիան Հանրապետական կուսակցությանը, պատկերավոր ասած, քաղաքական որոշակի երանգ է հաղորդում։

– Իսկ ինչո՞ւ ոչ «Ծառուկյան» դաշինքը. 2012-ին պե՞տք էր, հիմա՝ ո՞չ։ Հասկանալի է, որ այդ ուժը արմատական ընդդիմություն չի լինելու։

– Հենց այդ պատճառով էլ պետք չէ՝ չի լինելու արմատական ընդդիմություն։ Ինչպես որ 2012-ից հետո՝ դե յուրե լինելու է ընդդիմություն, այլ ձև չի կարող լինել՝ ըստ Սահմանադրության։ Իսկ դե ֆակտո լինելու է  նույն այլընտրանքը, ինչ եղել է։ Ինքը պետք չէ հենց նրա համար, որ լինելով բուֆերային իրավիճակում՝ հնարավորություն  է տալիս որոշ տարբերակներում, եթե ինչ-որ նոր իրավիճակներ ստեղծվեն, Սերժ Սարգսյանին պետք լինի այլ կոնֆիգուրացիա ձևավորել, ապա կարող է փորձել օգտվել «Ծառուկյան» դաշինքի ծառայություններից՝ այլ կոալիցիաներ ձևավորելու համար։ Որոշակի իրավիճակներում՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ իշխանության ներսի սրացումների ժամանակ «Ծառուկյան» դաշինքը կարող է  նոր գործոն լինել Սերժ Սարգսյանի ծրագրերում։ Մի փոքր պատկերավոր ասեմ՝ կարող է «ջոկեր» դառնալ։ Դա Սերժ Սարգսյանի համար ավելի մեծ մանևրելու հնարավորություններ է ստեղծում։

– Այս դեպքում նաև չե՞ն պակասում իսկապես ընդդիմադիր ուժի՝ «Ելքի» հնարավորությունները խորհրդարանում՝ հանձնաժողովներում, պատվիրակություններում ներկայացվածության առումով։

– Ձեր նշածի մեջ, իհարկե, կան ճշմարտության էլեմենտներ, բայց կարծում եմ՝ կփորձեն «Ելքին» էլ շատ չնեղացնել այդ առումով։ Ինչ-որ չափով ներկայացված կլինի նաև «Ելքը», բայց հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը՝ այդ ներկայացվածությունը չի կարող «Ծառուկյան» դաշինքից ավելի լինել։ Ձեր նշածն, իհարկե, կլինի։ Հիմա, օրինակ, խորհրդարանի նախագահի տեղակալ պետք է ընտրեն, և զարմանալի չի լինի, եթե դա լինի հենց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը, դժվար թե դա զիջեն «Ելքին»։ Բայց   մնացած հարցերում՝ հանձնաժողովներ, պատվիրակություններ, ես կարծում եմ, որ կփորձեն լեզու գտնել։

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում