Tuesday, 21 05 2024
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները

Էրդողանը Թուրքիան տանում է դեպի բռնապետություն. սա վտանգավոր է նաև Հայաստանի համար

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի, պետական կառավարման նախագահական մոդելին անցնելու ներքին, տարածաշրջանային և գլոբալ հնարավոր հետևանքների մասին:

– Պարոն Հովսեփյան, Սահմանադրության փոփոխությունը Թուրքիայում ի՞նչ գործընթացի մաս է կազմում ավելի լայն իմաստով:

– Առաջինը՝ ներքաղաքական հարթության մեջ սա ոչ միայն նախագահ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը և կառավարման համակարգի փոփոխմանն ուղղված հանրաքվե էր, այլև կարելի է հստակորեն պնդել, որ սա հաղթարշավ էր՝ նոր Թուրքիայի կառուցման և Թուրքիայի զարգացման նոր տեսլականի առումով: Սա հերթական հաղթարշավն էր Էրդողանի համար, այն նաև պատմական, շրջադարձային նշանակություն ունի Էրդողանի համար նոր տեսլականով նոր Թուրքիայի կառուցման հարցում:

ԱԶԿ-ի իշխանության շրջանում աստիճանաբար վերանայման, վերաձևման էր ենթարկվում հին Թուրքիան կամ Երրորդ Հանրապետությունը, և կարելի է ասել, որ այս հանրաքվեով հին Թուրքիան վերջնականապես ուղարկվեց պատմության քառուղիներ: Դրա փոխարեն փաստացի սկիզբ դրվեց նոր Թուրքիայի: Այս գործընթացի մեկնարկը ավելի ակտիվորեն տրվեց 2016թ. հուլիսյան հեղաշրջման ձախողված փորձով: Էրդողանը հեղաշրջման փորձի գիշերը հայտարարել էր, որ պետությունը նորից կհիմնեն, և սա կարևորագույն հանգրվաններից էր այդ առումով: Շատ կարևոր է հաշվի առնել նաև գաղափարախոսական-արժեքային բաղադրիչի դերը Թուրքիայում ընթացող տրանֆորմացիոն գործընթացներում: Էրդողանի ձեռքերն արդեն բավական ազատ են այս առումով, և կարծում եմ, որ Թուրքիայի վերանայման գործընթացն այժմ ավելի անկաշկանդ կընթանա:

Այս հանրաքվեի արդյունքները նաև ցույց տվեցին հասարակական խորը բևեռացումն ու մասնատումը, էլ ավելի խորացրին դա, ինչը հետագայում մշտապես տարբեր դրսևորումներով իրեն զգացնել կտա:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա անշուշտ այս հանրաքվեն իր հետևանքները կունենա. չի կարող չունենալ: Եվ պետք է նաև հաշվի առնել, որ սրանից հետո տեղի ունենալիք գործընթացները կշարունակվեն և միգուցե հարված կհասցնեն Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերություններին: Պատահական չէ, որ հենց երեկ Էրդողանը համառորեն նշեց ևս մեկ հանրաքվե անցկացնելու և ըստ այդմ՝ մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին: Եվրամիությունից տրվող ազդակները բավական բացասական են: Այս առումով կարծում եմ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ մեկուսացման միտումները, մասնավորապես, արևմտյան ուղղությամբ կարող են խորանալ: Իշխանություններն այլևս ավելի անբռնազբոս են երկրի ներսում իրենց քաղաքականության մեջ, և սա չի կարող չազդել արտաքին քաղաքականության վրա, որովհետև անձի իշխանության վրա հիմնված կառավարումը, որի բուրգի գագաթին Էրդողանն է, նաև ազդում է որոշումների կայացման վրա և սահմանափակվում է Էրդողանով և իր մերձավոր շրջապատով: Ուստի այստեղ նաև որոշումների կայացման գործընթացը տեղափոխվում է անձի հարթություն: Սրա միտումները մենք տեսնում էինք վերջին տարիներին: Թուրքիայում չեզոքացված են քաղաքական հակակշիռների մեխանիզմը, նախկինում գոյություն ունեցած լծակները:

– Շատերը այս գործընթացը գնահատում են որպես քեմալական, աշխարհիկ Թուրքիայի վերջը: Ի՞նչ ճշմարտություններ է իր մեջ պարունակում այս տեսակետը:

– Իրականում նման ճշմարտություն կա: Էրդողանի իշխանության տարիներին, հատկապես վերջին տարիներին բավական մեծ շեշտադրում էր կատարվում արժեքային բաղադրիչի վրա, և Թուրքիայի կերպափոխումը տեղի է ունենում այս հարթության մեջ, որտեղ կրոնը չափազանց կարևոր դերակատարություն ունի, ինչը նշանակում է, որ մեծ հաշվով վերանայման է ենթարկվում Թուրքիայի Երրորդ Հանրապետությունը, այսինքն՝ քեմալիստական ժառանգությունը տարբեր հարթություններում: Բայց սրա հետ մեկտեղ Էրդողանը վերջին տարիներին իսլամի հետ միասին սկսեց բավական մեծ կշիռ տալ ազգայնականությանը, ազգայնամոլությանը, և հիմա Թուրքիայում ընթանում է իսլամի ու ազգայնամոլության կուռ համադրում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ արժեքային մակարդակներում: Պատահական չէ, որ Էրդողանը կարողացավ իր կողմը գրավել ազգայնամոլական ուժերին, մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցությանը, «Մեծ միություն» կուսակցությանը և հասարակության ազգայնամոլական շերտի զգալի հատվածին:

Այս ընդհանուր փոխակերպման գործընթացում սա է կարևոր, և կարծում եմ՝ սա էլ կձևավորի հասարակական-քաղաքական օրակարգը, այդ թվում՝ նաև ինքնության համատեքստում:

– Այսինքն՝ քարոզվելու է այն ինքնությունը, որ թուրքերը օսմանցիների ժառանգներն են, ոչ թե աշխարհիկ եվրոպացիներ:

– Այո, վերանայման է ենթարկվում Թուրքիայի մոդեռնիզացիայի նախկին մոդելը, և հիմա Թուրքիան ընթանում է այլ ճանապարհով: Այս հանրաքվեն չափազանց կարևոր է Էրդողանի համար, որպեսզի նա կարողանա նաև խորհրդանշական առումով ներկայացնել տրանսֆորմացիայի առաջամարտիկի իր դերը: Կարելի է ասել, որ մեծ հաշվով Էրդողանին հաջողվեց սա անել:
– Էրդողանի նպատակը երկրորդ Քեմալ Աթաթյուրք դառնա՞լն է:

– Վերջին շրջանում լուրջ ջանքեր են գործադրվել Էրդողանի շուրջ միֆերի, խորհրդանիշների ստեղծման ուղղությամբ: Եթե հարցը դիտարկենք այս հարթության մեջ, կտեսնենք, որ Էրդողանը ներկայացվում է որպես նոր Թուրքիայի նոր առաջնորդ՝ իր կերպարով, առանձնահատկություններով, հռետորաբանությամբ և արժեքաբանությամբ: Այո, այս հակամարտությունը, կարելի է ասել, ընթանում է, ինչը բավական ուժգին է դրսևորվում վերջին շրջանում, և Էրդողանը ցանկանում է պատմության մեջ մտնել որպես Թուրքիայի նոր առաջնորդ, որը, ինչու ոչ, նաև կստվերի Աթաթյուրքի ժառանգությունը: Թուրքիայում ընթացող վերաձևումները հենց նախկին ժառանգության կերպափոխմանն են վերաբերում:

– Եթե ընդունում ենք, որ Թուրքիան այսօր ընթանում է միապետական վարչակարգի ամրապնդման ուղղությամբ, ապա որքանո՞վ է դա ավելի անկանխատեսելի դարձնում այս պետությունը գործընկեր պետությունների, հարևանների համար:

Կարող ենք արդեն փաստել, որ ըստ սահմանադրական փոփոխությունների՝ Էրդողանի շուրջ ուժի կենտրոնացումը և մեկ անձի իշխանության ուժեղացումը Թուրքիան հաստատակամորեն տանում է դեպի բռնապետություն: Այս գործընթացն ընթացքի մեջ էր մինչև հանրաքվեն, բայց կարևոր է, որ նա արդեն սահմանադրական հանրաքվեով ստացավ այն լիազորությունները, որը նախագահի ինստիտուտը երբեք չի ունեցել: Սա առանցքային կարևորություն ունի: Էրդողանին դա պակասում էր, ինչը այս հանրաքվեով ստացավ:

Մյուս կողմից՝ սա իր հետևանքները կունենա տարբեր երկրների հետ Թուրքիայի հարաբերություններում: Ինչպես նշեցի, սա կմեծացնի Թուրքիայի մեկուսացումը տարբեր առումներով և նաև Թուրքիայի իշխանությունների անկանխատեսելի վարքագիծը, որը կարող է տարբեր իրավիճակներում ագրեսիվ դրսևորումներ ստանալ, որովհետև պետք է, այդուհանդերձ, փաստել, որ որոշումների կայացման մեխանիզմը գտնվում է Էրդողանի և իր մերձավոր շրջապատի ձեռքում, և արդեն իսկ չեզոքացված են հակակշիռների ու զսպման այն մեխանիզմները, որ կային Թուրքիայի Հանրապետությունում, ուստի Էրդողանի ձեռքերն ավելի ազատ են: Իսկ գործընթացները այս առումով կարող են վտանգավոր ու անկանխատեսելի լինել Թուրքիա պետության համար՝ իր նոր գաղափարախոսությամբ և արժեքաբանությամբ:

– Կարծում եք, որ այս փոփոխությունները էապես կարո՞ղ են ազդել Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վրա, թե՞ ռազմավարական առումով փոփոխություններ պետք չի սպասել, այսինքն՝ կողմերը կարող են կոշտացնել հռետորաբանությունը միմյանց հանդեպ, Թուրքիայի ղեկավարները կարող են հակաամերիկյան, հակաեվրոպական հայտարարություններ անել, բայց ռազմավարությունը կարևոր հարցերում չի փոխվի:

Անշուշտ, պետք է տարանջատել հռետորաբանությունը, որը նաև տեղավորվում է ինչ-ինչ մարտավարական խնդիրներ լուծելու շրջանակներում, և իրական ռազմավարական շահերը, որ կան Թուրքիայի և ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների միջև: Չեմ կարծում, թե սա էական խնդիրներ կառաջացնի՝ կապված ՆԱՏՕ-ի հետ, թեև Թուրքիայի քաղաքական վերնախավը բավական մեծ անվստահությամբ է մոտենում ՆԱՏՕ-ին, և վերանայման է ենթարկվել ՆԱՏՕ-ի այն ընկալումը, որ կար Թուրքիայի անվտանգության տեսանկյունից: Նույնը նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համատեքստում: Այդուհանդերձ, այդ ուղղությունն այսօր Թուրքիայի համար մնում է կարևորագույնը՝ անվտանգության առումով:

Այլ հարց է հարաբերությունը Եվրամիության հետ: Կարծում եմ, որ անջրպետը Եվրամիության և Թուրքիայի միջև ավելի կխորանա ու ավելի կսրվի այս հանրաքվեով և դրանից բխող հետագա գործընթացներով: Էրդողանը ժողովրդավարությունը դիտարկում է դավադրության ու սպառնալիքի տեսանկյունից: Նախկինում Էրդողանը ժողովրդավարությունը և ԵՄ-ի անդամակցությունն օգտագործեց իր և իր իշխանության համար կարևորագույն խնդիրներ լուծելու համար, իսկ հետո այն այլևս պետք չէր, սկսեց դիտարկվել որպես իր ուժի կենտրոնացման խոչընդոտ և սպառնալիք:

Հռետորաբանությունից զատ արդեն տեսանք այդ հարաբերությունների ճգնաժամը քաղաքական մակարդակում: Դա, իհարկե, կախված է Թուրքիայի իշխանությունների հետագա քաղաքականությունից, բայց, համենայնդեպս, հնարավոր գործողությունները հուսադրող չեն:

– Ի՞նչ հետևանքներ կունենան այս փոփոխությունները Հայաստանի համար, սա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա:

– Պետք է փաստել, որ Թուրքիայի քաղաքականությունը վերջին շրջանում կառուցվում էր առավելապես ներքին քաղաքականության պահանջարկի տրամաբանությամբ: Սա ենթադրում է մարտավարական այնպիսի գործողություններ, որոնք կարող են ներքաղաքական օգուտներ ապահովել: Սրանով պայմանավորված է նաև ազգայնամոլական հռետորաբանության մեծացումը: Բայց, անշուշտ, սա իր ամրագրումն է ստանում:

Այս գործընթացներով պայմանավորված՝ որոշակի ռիսկեր են առաջանում նաև Հայաստանի համար, որովհետև բավական նեղ մի շրջապատի կողմից որոշումների կայացումը և միջազգային զսպող մեխանիզմների թուլացումը Թուրքիայի նկատմամբ Թուրքիան դարձնում են ավելի անկանխատեսելի, իսկ այս երկիրն ունի հակամարտածին բավական մեծ ներուժ տարածաշրջանում: Սրանից բխող հետևանքներով Թուրքիայի քաղաքականությունը կարող է ավելի իռացիոնալ, պոռթկումնային դառնալ, ինչպես վերջին տարիներին է, ինչն, անշուշտ, իր ռիսկերն է պարունակում: Գաղափարականացված ավտորիտար ռեժիմները խիստ անկանխատեսելի են դառնում: Եթե 2000-ական թթ. Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը դրական հնարավորություններ էր տալիս Թուրքիային ժողովրդավարական ճանապարհով ընթանալու համար, ինչը նաև դրական հնարավորություններ էր ստեղծում հարևանների հետ հարաբերություններում, ապա հիմա այդ ռեսուրսը սահմանափակված է, ավելի շուտ՝ չեզոքացված, և Թուրքիայի այս մեկուսացումը Թուրքիային մղելու է դեպի ավելի ագրեսիվ վարքագիծ: Այս առումով ռիսկեր, իհարկե, կան: Տարածաշրջանում Թուրքիայի վարքագիծը գնալով դառնում է ավելի անկանխատեսելի, ինչը բխում է իշխանությունների ներքին արժեքաբանությունից և պատկերացումներից, ունեցած հավակնություններից, պետական կառավարման համակարգում և որոշումների կայացման գործընթացում ամրագրվող մեխանիզմներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում