Monday, 29 04 2024
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Ապրիլի 2` հավաքական խայտառակության օրը

Ոչ ոք չէր կասկածում, որ ՀՀ ԱԺ ընտրության գլխավոր տեխնոլոգիաներից մեկը լինելու էր ընտրակաշառքը: Նկատի ունենալով ՀՀ հասարակության սոցիալական ծանրագույն վիճակը, նաև քաղաքացիական գիտակցության, մեղմ ասած, ցածր մակարդակը, ինչպես նաև ընդդիմադիր դաշտի վարկանիշային ոչ այնքան լավ ժամանակահատվածը, կարող ենք եզրակացնել, որ այդ տեխնոլոգիան բավական արդյունավետ աշխատում է մինչ այս պահը։

Կարելի է մեղադրել հասարակությանը, ասել, որ այդ հասարակությունը չեկավ ու ձայն չտվեց ընդդիմությանը, ասել, որ հասարակությունը կաշառվեց, վախեցավ, ընկրկեց: Հայաստանում բոլոր տեսակի ընդդիմությունները իրենց անհաջողությունները մշտապես այդպես բարդել են հասարակության վրա, սպասել են, որ հասարակությունն անի իրենց գործը, իսկ իրենք վայելեն միայն դափնիները: Մինչդեռ հասարակությունն ամենից լավն է զգում, թե ինչ կանոններով է խաղը, և ըստ այդ զգացողության ու գիտակցումի էլ ընտրում է անտարբերությունը:

Այսօրվա ընտրության պատկերն իսկապես խայտառակ է, խայտառակ է թե՛ արտաքին դրսևորմամբ, թե՛ ներքին բովանդակությամբ: Բայց մի՞թե որևէ մեկը ավելին էր սպասում իշխանությունից: Մի՞թե որևէ մեկն ավելին էր սպասում՝ տեսնելով այն ցուցակներն ու թեկնածուներին, որոնց ներկայացրել էր իշխանությունը ընտրությունից առաջ: Մի՞թե որևէ մեկը հավատացել էր Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին և սպասում էր, որ նա չպետք է կեղծի ընտրությունը: Մի՞թե որևէ մեկի համար պարզ չէր, որ Սերժ Սարգսյանը չի կարող ընտրվել կամ վերընտրվել առանց կեղծիքի: Մի՞թե պարզ չէր, որ Հայաստանում սպասվում են «ավանդական» ընտրություններ, որոնք հնարավոր էր կանխել միմիայն ոչ ավանդական մարտավարությամբ և վարքով: Բայց ընդդիմությունը հետևողականորեն գնաց այդ «ավանդականին» ընդառաջ: Ավելին, հարստացրեց այդ ավանդականը նոու-հաուներով՝ փնովել իշխանության մի մասին և դրա դեմ պայքարել՝ մյուս մասին վեր բարձրացնելով:

Այս իմաստով ապրիլի 2-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ կմտնեն ոչ թե կեղծիքներով, խայտառակ բնույթով, ինչը մեր երկրի համար ամենևին նորություն կամ անսպասելի բան չէ, այլ պատմության մեջ այս ընտրությունները կմտնեն երևի թե հենց այն աննախադեպ հանգամանքով, որ առաջին անգամ ընտրությունների կեղծման գործում, կամա թե ակամա, իշխանությանը լայն հնարավորություններ ընձեռել է ընդդիմությունը՝ իր քայլերով խորացնելով հանրային ապատիան, ինչը ընտրակեղծարար իշխանության համար ամենացանկալի պարագան է:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում