Tuesday, 07 05 2024
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը

ԼՂ հիմնախնդիրը լուսաբանող իտալերեն գրքերի շնորհանդես Իտալիայում

Ընթացիկ տարում Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո հրատարակվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուսաբանող իտալերեն երկու գիրք՝ Էմանուելե Ալիպրանդիի «Ղարաբաղի իրավունքները. փոքր երկրի և մեծ ժողովրդի պատմություն» և պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Ղարաբաղի խնդիրը. փշոտ ճանապարհ դեպի ազատություն և անկախություն», որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 25-ին Իտալիայում ՀՀ դեսպանության և Իտալիայի Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների իտալական ընկերության (ՄԿԻԸ) (Società Italiana per l’Organizzazione Internazionale – SIOI) համատեղ կազմակերպմամբ: ՄԿԻԸ հանդիսանում է Իտալիայի ԱԳՆ համար դիվանագիտական տարբեր դասընթացներ կազմակերպող և իրականացնող ամենահեղինակավոր հաստատությունը:

Միջոցամանը ելույթներով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, երկու գրքերի հեղինակները` պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանն ու Էմանուելե Ալիպրանդին, ինչպես նաև հայագետ, պատմաբան Մարկո Բայսը: Միջոցառումը վարում էր հայտնի վերլուծաբան պրոֆ. Ալեսանդրո Պոլիտին:

Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը իր ելույթում մասնավորապես նշեց, որ «միջոցառումն ունի երկակի կարևորություն՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ոչ միայն առաջին անգամ իտալերեն լեզվով գիտական նման աշխատանքներ հրատարակելու, այլև առաջին անգամ Իտալիայի ԱԳՆ ռազմավարական կենտրոնում Հարավային Կովկասի համար առանցքային նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջոցառում կազմակերպելու տեսանկյունից»:

Դեսպան Կարապետյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դրսևորումները: Նա հավելեց, որ «Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է»:

Այնուհետև ելույթ ունեցողները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ծագման պատճառներն ու հակամարտության ընթացքը, ներկայիս կարգավորման գործընթացը, ինչպես նաև անդրադարձան Արցախի պատմությանն ու նրա հարուստ պատմամշակութային ժառանգությանը:

Միջոցառմանը, որը տեղի ունեցավ ՄԿԻԸ-ի նստավայրում, ներկա էին ընթացիկ դիվանագիտական դասընթացներին մասնակցող ուսանողներ, իտալացի և օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ, իտալական համալսարանների ու գիտական հաստատությունների ղեկավարներ, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում