Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Արցախի վարչապետը բարձր է գնահատել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի աշխատանքը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին: Ինչպես  տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառավարության ղեկավարը շնորհավորել է Կարեկին Օդա բաշյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Արցախում կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում ընկերության և, մասնավորապես, նրա ունեցած անձնական ավանդի համար:

Հարությունյանը ընդգծել է, որ ոլորտի զարգացումը շարունակական գործընթաց է, և շատ կարևոր է այդ ուղղությամբ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետևողական աշխատանքը՝ ապահովելով ժամանակակից ու երաշխավորված կապ:

«Արցախի իշխանությունները միշտ բարձր են գնահատել տնտեսության զարգացման և պետության անվտանգության ապահովման գործում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ունեցած ներդրումը և Ձեր գործադրած անձնական ջանքերը: Կարծում եմ՝ կառավարության և Ձեր ղեկավարած ընկերության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի»,- ասել է վարչապետը:

Գործադիր իշխանության ղեկավարը Կարեկին Օդաբաշյանին է հանձնել «Անանիա Շիրակացի» մեդալ, որով նա պարգևատրվել է նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ հանրապետության տնտեսության մեջ ունեցած կարևոր ավանդի համար:

Շնորհակալություն հայտնելով պետական բարձր պարգևի համար՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է, որ այն նաև իր ընկերության աշխատակիցների գործունեության արդյունքն է:

Օդաբաշյանի խոսքով՝ ընկերությունն այսուհետ ևս շարունակելու է իր գործունեությունը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների բարձր որակն ու մատչելի սակագները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում