Ամերիկացի վիրաբույժ Թոմաս Սթարզլը, ով առաջին անգամ մարդու լյարդ է փոխպատվաստել, մահացել է ԱՄՆ-ում, 90 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդվում է Փիթսբուրգի համալսարանի կայքում, որտեղ բժիշկը դասավանդել է վերջին 35 տարիներին։
Սթարզլը, ով ծնվել է 1926 թվականի մարտի 11-ին, համարվում է ժամանակակից տրանսպլանտոլոգիայի (փոխպատվաստագիտություն) հիմնադիրը։









































