Thursday, 09 05 2024
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը

«Սպանդանոցների առկայությունն առաջնահերթություն է». գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքում նոր վերակառուցված սպանդանոցային համալիր, որը վերագործարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության գործարարների մասնավոր ներդրումներով:

Նախարարը Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիի ուղեկցությամբ շրջել է համալիրի բոլոր տեղամասերում և ծանոթացել սպանդանոցի արտադրական հզորություններին ու տեխնոլոգիաներին: Իրանական կողմը նախարարին հավաստիացրել է, որ առաջիկա օրերին սպանդանոցն արդեն պատրաստ կլինի օրական մեկ հերթափոխով 600 գլուխ ոչխարի սպանդ կազմակերպելու համար, իսկ համապատասխան պահանջարկի դեպքում ծավալները կարող են կրկնապատկվել:

Նոր համալիրի սեփականատերերը գյուղնախարարին տեղեկացրել են, որ սպանդանոցը նախատեսել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հնարավորություն՝ հաշվարկելով տեղական շուկայի այս պահանջարկը ևս: Գյուղնախարարի խոսքով՝ Հայաստանում այսօր մանր եղջերավորների ճյուղում արդեն շուրջ 15 տոկոս բնական աճ կա, և մենք հնարավորություն ունենք տարեկան արտահանելու 250-280 հազար գլուխ ոչխար: «Այսպիսի սպանդանոցների առկայությունն ուղղակի առաջնահերթություն է:

Եկող տարի ևս 5 սպանդանոց կհիմնվի,իսկ առաջիկա 5 տարիներին՝ տասը խոշոր սպանդանոց՝ Հայաստանի յուրաքանչյուր մարզում ՝ ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորների սպանդի համար»,– ասել է նախարարը: Ներկայումս ոչխարաբուծությունը զարգանում է իր արտադրատնտեսական իրական հնարավորությունների 30-35 %-ի սահմաններում, մինչդեռ այն ցածր ռիսկայնության, առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման և ցածր ինքնարժեքով մթերքների արտադրության առումով մեր երկրի համար բավականին հեռանկարային ճյուղ է:

Ըստ գյուղնախարարի, ոչխարաբուծությունը մեր հանրապետությունում կարող է դառնալ մրցունակ ոլորտ: Սերգո Կարապետյանը, ներկայացնելով ճյուղի այսօրվա 680 հազար գլխի ցուցանիշը, հույս է հայտնել, որ այն հնարավոր է եռապատկել։ «Մանավանդ, որ Հայաստանն ունի 1մլն 56 հազար հա լեռնային արոտավայր, որի ընդամենը 25 %-ն է այսօր օգտագործվում»,– ասել է նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում