Tuesday, 21 05 2024
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար
17:15
Ֆրանսիան պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ղեկավարների ձերբակալման՝ ՄՔԴ դատախազի ձգտումը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել

Միակ նպատակը ԱԺ-ում հայտնվելն է, որից հետո կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել. Գագիկ Ղազինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ով եղել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:

– Պարոն Ղազինյան, Դուք բազմիցս նշել եք, որ Հայաստանը խորհրդարանական համակարգին անցնելու համար մեր երկիրը հասունացած չէր: Հիմա, այն ինչ տեղի է ունենում՝ պատկերացնո՞ւմ էիք մեր իրականությունում խորհրդարանական կառավարման իրավական, մշակութաբանական, ազգային առանձնահատկությունները։

– Ես դեմ եմ եղել այն իմաստով, որ մեր քաղաքական դաշտը պատրաստ չի եղել: Սա զուտ քաղաքական գործընթաց է ենթադրում, որն իր հերթին ենթադրում է կայացած քաղաքական կուսակցություններ՝ իրենց գաղափարախոսություններով: Խորհրդարանական կառավարումը ենթադրում է, որ գաղափարախոսությունների մրցակցության պայմաններում ընտրողը նախապատվություն կարող է տալ որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի, բայց ձևավորված գաղափարախոսության հիման վրա՝ ոչ թե ով ում հետ, ինչ պատահի, ընդ որում՝ միակ նպատակը խորհրդարանում հայտնվելն է, որից հետո կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել:

– Ձևավորվող դաշինքներն իրենք էլ հայտարարում են, որ գաղափարական հենք չկա դաշինքներում: Սա ցույց է տալիս այն, որ վա՞ղ էր մեզ համար խորհրդարանական համակարգի անցումը:

– Խորհրդարանական համակարգի համար պետք է կայացած քաղաքական դաշտ, որը իր բնույթով, իրոք, շատ ավելի ժողովրդավարական է, քան մյուս կառավարման համակարգերը, և ոչ ոք դրա հետ չի վիճում: Խորհրդարանական համակարգի անցնելու երկրորդ ճանապարհը կա, որը ավելի դժվար է, և կարծես թե մենք այդ ճանապարհով ենք գնում: Այն է՝ սահմանել ձողը և փորձել ստիպել, որպեսզի հարմարվեն խաղի կանոններին: Շատ եմ ուզում, որ գոնե երկրորդ տարբերակը գործի, բայց այս պահին դեռ չի երևում: Իրավակարգավորումները, որոնք տրված են մեր Սահմանադրության մեջ, ուղենիշ են հանդիսանում կամ ստիպում են, որ գաղափարախոսական հենքի վրա ձևավորվեն քաղաքական ուժեր: Հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում. իրարամերժ գաղափարախոսություններով կամ շատերն առանց դրա միավորվում են, և նպատակը պարզ է: Նպատակը մեկն է՝ հայտնվել Ազգային ժողովում: Իսկ մնացած հարցերը, որոնք պետք է լինեն առաջնային՝ ծրագիր, գաղափարախոսություն, դառնում են Աստված գիտի որերորդական: Գուցե առաջիկայում հրաշք կլինի և գաղափարախոսական ծրագրեր կներկայացնեն, չգիտեմ: Կապրենք, կտեսնենք:

– Դեռ դաշինքները չձևավորված՝ արդեն լքում են այդ դաշինքները: Դատապարտված են ձախողմա՞ն:

– Քիչ առաջ խոսեցի նպատակների մասին: Պատկերացրեք՝ մարդը մտնում է մի դաշինք՝ նպատակ ունենալով հայտնվել անցողիկ տեղում և հայտնվել ԱԺ-ում այդ միջոցով, հիմա նրան այդ տեղը չեն տալիս: Այսինքն՝ միջոցներն են թելադրում նպատակը՝ հայտնվել ԱԺ-ում, և ոչ թե գաղափարական պայքար մղել, ծրագիր ներկայացնել: Սպասում եմ, տեսնեմ, թե այդ դաշինքները, կուսակցությունները որևէ թեմայի շուրջ մեր հասարակության հուզող, մեր երկրին օդի ու ջրի պես անհրաժեշտ ի՞նչ հարցերի շուրջ պետք է բանավիճեն: Տեսեք՝ Ֆրանսիայում սոցիալիստները, երբ պետք է իրենց միջից թեկնածու ընտրեին, դեբատներ կայացան, արդյունքում կուսակիցները տեսան՝ ով է ավելի արժանի, նրան քվեարկեցին: Այսինքն՝ ամբողջը գնում է ծրագրի և դրա հիմնավորվածության և ընտրողին համոզելու վրա: Թե մեզ մոտ ընտրողին ինչպես են համոզելու, չեմ կարողանում պատկերացնել: Մյուս կողմից՝ արդյո՞ք հասարակությունը պատրաստ է ծրագիր լսել, ընկալել և դրանով ընտրություն կատարել: Ես խիստ կասկածում եմ: Իհարկե հասարակության մեջ կան և՛ կրթված, և՛ իրավագիտակից հատված, բայց խոսքը գնում է ընդհանուր հանրային պահանջի մասին: Մինչև համընդհանուր պահանջ չձևավորվի ինչ-որ մի երևույթի նկատմամբ, լինի գաղափարախոսություն, թե ծրագիր երկրի խնդիրներին առչնվող, հաստատ մենք հաջողություն չենք ունենա:

– Արդյո՞ք առանձին ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունները կկարողանային հաջողել:

– Խորանալ, թե ով ինչպես և ինչի կարող էր հասնել չեմ ցանկանում, որովհետև այստեղ տրամաբանություն դժվար է փնտրել, որովհետև խորհրդարանական համակարգի անցնելու հիմքը որպես կանոն չկա: Քանի՞ կուսակցություն գիտեք, որ ունի գաղափարական հենք, մեկ-երկուսը, իսկ թե դրանք որքանո՞վ են պահում իրենց գաղափարախոսությունը, խիստ վիճելի է: Այս դեպքում, թե ով ում հետ կմիանա, թե ով ինչպես կգնա, ում հետ ինչ կպայմանավորվի, դառնում է երկրոդրական, կարևորը, որ մենք մեր խնդիրը չլուծեցինք՝ այն, ինչ ուզում էինք, որ լինի:

– Հաջորդ ընտրություններին արդյո՞ք պատրաստ կլինենք, փորձառություն ձեռք բերած կլինե՞ն ուժերը:

– Քիչ առաջ ասացի, որ երկրորդ ճանապարհը քաղաքական դաշտի կայացման համար գաղափարախոսությունների հիման վրա ձևավորված դաշինքներն ու կուսակցություններն են: Եվ այն, ինչ հիմա փորձ է արվում, այն ինչ մենք հիմա նկատում ենք, իսկ թե ինչքանով կնպաստի այդ խաղի կանոնները Սահմանադրությամբ թելադրված խորհրդարանական կառավարման ձևով պայմանավորված, ինչքանով կնպաստի կուսակցությունների կայացմանը, տրամաբանորեն պետք է որ նպաստի, եթե կանոնները պահպանվեն: Եթե դու չունես գաղափարախոսական հենքի վրա կուսակցություն կամ քաղաքական ուժ՝ դու դատապարտված ես անհաջողության ցանկացած նմանատիպ գործընթացներում, դրա համար այդ մարդիկ, ուժերը պետք է փորձեն հարմարվել խաղի կանոններին: Արդյո՞ք ժամանակը իրենց օգտին է խոսում և արդյո՞ք կնպաստի, որ այդ դաշտը կայանա՝ ես շատ կուզեմ, որ նպաստի:

 

Լուսանկարը ՝ artsakhpress.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում