Saturday, 11 07 2026
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը

Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել. այսօրվանից թույլատրվում է սպանել կենդանիներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության վերաբերյալ:

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2013 թվականի հուլիսի 31-ի N2459-126 գրությամբ ներկայացված առաջարկությունները ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը սույն թվականի օգոստոսի 22-ին ստորագրել է հրաման՝ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ:

Կից ներկայացվում է հրամանի պատճենը:

Հայաստանի Հանրապետության տարածքում որսի կենդանիների 2013-2014 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները եվ դրանց ժամկետները սահմանելու մասին

Ղեկավարվելով «Որսի եվ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2013 թվականի հուլիսի 31-ի N2459-126 գրությամբ ներկայացված առաջարկությունները

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) թույլատրել հետևյալ որսատեսակների սիրողական որսը`

1) լոր – մինչև 60000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

2) աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ) – մինչև 10000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից 2014 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

3) քարակաքավ – մինչև 3000 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

4) կտցարազգիներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցվածների)- մինչև 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

5) արտույտներ (դաշտային, տափաստանային) – մինչև 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

6) սարյակ (սովորական) – մինչև 3000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

7) կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – մինչև 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից դեկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

8) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) – մինչև 10000 հատ 2013 թվականի սեպտեմբերի 15-ից 2014 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադ և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

9) վայրի խոզ – մինչև 30 հատ, 2013 թվականի հոկտեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

10) Գորշուկ – մինչև 10 հատ 2013 թվականի սեմպտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

11) նապաստակ – մինչև 500 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

12) աղվես – մինչև 500 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

2. 2013-2014 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին`

1) կազմակերպել կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 7-ի «Կենդանական աշխարգի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման համաձայն.

2) որսաշրջանի ընթացքում ապահովել կնքված պայմանագրերի հիման վրա տրվող սիրողական որսի կտրոնների տրամադրման գործընթացը և հաշվառումն ըստ մարզերի:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին` ապահովել վերահսկողությունը որսի իրականացման օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:

5. Մամլո քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում