Սպիտակ տունը Իրանին պաշտոնական նախազգուշացում է արել տարածաշրջանում «անկայունացնող գործողություն ծավալելու» համար, այդ թվում բալիստիկ հրթիռների փորձարկման պատճառով՝ տեղեկացնում է Reuters-ը:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ֆլինը:
«Մենք պաշտոնապես նախազգուշացնում ենք Իրանին»,- ասել է Ֆլինը՝ հավելելով, որ անցած կիրակի հրթիռի փորձարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կանոնադրության խախտում է:
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը հաստատել է նոր հրթիռի փորձարկումը:









































