Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Ծառուկյան-Օհանյան դաշինքը. Հովիկ Աբրահամյանի պահը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Բանակի օրը այցելելով Եռաբլուր՝ հայտարարել է, որ չի բացառվում դաշինքը Գագիկ Ծառուկյանի հետ: Թե՛ Օհանյանը, թե՛ Ծառուկյանը նախընտրական արշավին պատրաստվում են դաշինքներով, և փաստորեն խոսքը երկու դաշինքների միավորման մասին է:

Այս միավորումը տեսականում կարող է դառնալ իսկապես բավականին ազդեցիկ քաղաքական բևեռ, որը կարող է հիշեցնել հայտնի ոչ իշխանական բևեռը: Հայտնի է նաև, թե ինչով ավարտվեց ոչ իշխանական բևեռի պատմությունը: Այդ բևեռը օգնեց, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ և սահուն հայտնվի ԵՏՄ-ում, հայտարարվի այդ ամենն անշրջելի, որից հետո էլ տեղի ունեցավ դաշինքի հայտնի լուծարումը:

Տեսականում ինչո՞վ կարող է տարբերվել հնարավոր նոր դաշինքը, որը պայմանականորեն կարող է դառնալ ոչ իշխանական նոր բևեռ: Կարո՞ղ է այդ նոր բևեռը, որն, իհարկե, առայժմ տեսական հեռանկար է, իշխանության համար ավելի լուրջ խնդիր լինել, քան ոչ իշխանական առաջին բևեռն էր:

Այստեղ, իհարկե, առանցքային նշանակություն ունի այն, թե այդ բևեռը ինչքանով կարող է երկփեղկել իշխանությունը, առաջացնել ճեղքվածք և լուրջ արտահոսք իշխանությունից: Եվ այս տեսանկյունից, իհարկե, ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ ի տարբերություն ոչ իշխանական առաջին բևեռի՝ երկրորդ բևեռը կարող է ձևավորվել Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից և իշխանությունից հեռանալու պայմաններում: Իհարկե, դեռ պարզ չէ, թե Հովիկ Աբրահամյանն ինչպես է պատկերացնում իր հետագա գործունեությունը քաղաքականության մեջ, բայց կարծես թե նա առանձնապես մեծ ընտրություն չունի, հատկապես եթե մասնակցելու է ընտրական գործընթացին:

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը սպասի, որպեսզի ոչ իշխանական երկրորդ բևեռը կա՛մ միասին, կա՛մ Սեյրան Օհանյան և Գագիկ Ծառուկյան դաշինքներն առանձին-առանձին մատնվեն ընտրական անհաջողության, այսինքն՝ չկարողանան վերցնել իշխանությունը ՀՀԿ-ից, և դրանից հետո արդեն թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Ծառուկյանը իրենց վրա կկրեն այդ «անհաջողության» ծանրությունը, և այդժամ Աբրահամյանը կարող է առավելություն ստանալ նրանց նկատմամբ և հավակնել կա՛մ այդ երկու՝ արդեն չհաջողած դաշինքների միասնական առաջնորդողի դերին, կա՛մ արդեն ձևավորել նոր ոչ իշխանական երրորդ բևեռը՝ այլևս իր գլխավորությամբ:

Մյուս կողմից՝ եթե նոր բևեռի կամ դաշինքի ձևավորման հեռանկարը փորձենք պատկերացնել գործնականում, ապա այստեղ առնվազն առայժմ կա որոշակի խնդիր Գագիկ Ծառուկյանի դիրքորոշման մասով: Բանն այն է, որ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնում է գոնե առայժմ իշխանության հանդեպ շատ մեղմ հռետորաբանությամբ: Սեյրան Օհանյանն էլ, իհարկե, գոնե առայժմ չի դրսևորվել կոշտ երանգներով, սակայն նրա քաղաքական հայտը ներքին ուժ ունի հենց այդ կոշտության ենթադրելիությամբ՝ հատկապես, որ նրա դաշինքում Օհանյանին շրջապատում են ուժեր, որոնք բավական կոշտ հռետորաբանություն են կիրառում ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հասցեին:

Այդ իմաստով գործնական առումով հարց է առաջանում, թե ինչպիսին կարող է լինել տեսականում հնարավոր Ծառուկյան-Օհանյան դաշինքը՝ հատկապես այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը այսպես թե այնպես նախազգուշացրել է թե՛ մեկին, թե՛ մյուսին: Ծառուկյանին ուղղված նախազգուշացումը այն էր, որ չի ողջունում նրա վերադարձը, իսկ Օհանյանին ուղղված նախազգուշացումը հնչեցրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը հայտարարել է, թե հետաքննելու են բանակից միջոցների յուրացման բոլոր դեպքերը:

Իսկ եթե Ծառուկյանն ու Օհանյանը չեն միանում, ապա այդ դեպքում նրանք աշխատում են ավելի շուտ միմյանց, քան իշխանության դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում