Վրաստանի պետական սահմանադրական հանձնաժողովը քննարկում է գյուղատնտեսական նշանակության հողերը արտասահմանցիներին վաճառելու սահմանափակման մասին նախաձեռնությունը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։
«Կարծում եմ,որ սահմանադրությունում պետք է ամրագրված լինի, որ հողը ամենապաշտպանված օբյեկտն է և նյութական արժեքը, դրա վաճառքն արտասահմանցիներին պետք է սահմանափակվի»,-հայտարարել է հանձնաժողովի անդամ Գեորգի Գուգավան։
Նա նաև նշել է, որ հարցի քննարկումը կշարունակվի հանձնաժողովի հաջորդ նիստին։ Սահմանադրական հանձնաժողովը պատգամավորներին փաստաթղթի վերջնական տարբերակը կներկայացնի ապրիլի վերջին։











































