Մայքլ Ջեքսոնի 18-ամյա դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, դարձել է Chanel նորաձևության ապրանքանիշի դեմքը, հայտնում է mignews.com-ը:
Հաղորդվում է, որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Փերիսի դեբյուտն այդ ոլորտում Փարիզում նկարահանման հրապարակում Chanel-ի գովազդի նկարահանման ժամանակ:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Ջեքսոնի դուստրը կեցվածք է ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դրոշներով, զինվորական հագուստով տղամարդ մոդելների շրջապատում:
Բացի մոդելային բիզնեսից՝ Փերիս Ջեքսոնն ակտիվորեն հետաքրքրվում է կինոինդուստրիայով՝ մտածում է իրեն դերասանական արվեստում փորձել: