Sunday, 28 04 2024
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան

Իշխանության պատվերն է. Գուգարաց թեմի առաջնորդը կրկին վիրավորել է Մարուքյանների ընտանիքին

Կիրակի օրը պատարագից առաջ և հետո, ըստ պատարագի ներկաների, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը դարձյալ քննադատել է ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սրբազանը նշեց, որ այլևս չի ուզում խոսել այդ թեմայով. «Այդ թեման համարում եմ փակված և այլևս չեմ ուզում անդրադառնալ»:

Մեր հարցին՝ արդյոք հոգևորականը պե՞տք է զբաղվի քաղաքական հարցերով, սրբազանը արձագանքեց. «Մի՞թե հաշտություն, խաղաղություն ասելը քաղաքականություն է»: Իսկ ինչո՞ւ այս պահին որոշեց խոսել այդ մասին, երբ բավականին թեժ ընտրապայքար է, հետընտրական իրավիճակ Վանաձորում՝ հարցին Սեպուհ սրբազանը պատասխանեց՝ թող դատի տային, եթե ընտրությունների արդյունքները կվիճարկվեին դատարանում, ինքը չէր գնա, չէր օրհնի:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք սա իշխանության կողմից  նման քարոզ անելու պահա՞նջ էր, սրբազանը նշեց, որ իր ամբողջ 20 տարիներին «սեր և խաղաղություն է քարոզել»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կիրակի օրը պատարագին ներկա հավատացյալները պատմել են, որ կրկին անդրադարձ է եղել,  ընդ որում՝ վիրավորական արտահայտություններ է արվել իրենց ընտանիքի, քաղաքական ուժի հասցեին:

«Ես  ի սկզբանե ասել եմ, որ մեզ համար այս թեման փակված է, և չեմ մեկնաբանել, բայց, փաստորեն, սրբազանը շարունակում է թեման, վիրավորում՝ օգտագործելով եկեղեցու հարթակը: Ժամանակին երբ նա կոչ է արել,  կոչ եմ արել իրեն և դրանից հետո չեմ արձագանքել: Այդ թեման ինձ համար փակված է եղել և հիմա էլ փակված է: Վիրավորանքներին էլ չեմ պատասխանել, որովհետև մենք կռիվ չունենք տալու՝ չնայած վիրավորանքն ու հիասթափությունը շատ մեծ են: Մեր գործունեությունը քաղաքական է և ուղղված է քաղաքական գործընթացներին: Մեր միակ թիրախը իշխանությունն է: Ամեն մեթոդ օգտագործվում է Վանաձորում այս պահին կոնսոլիդացված միակ ընդդիմադիր ուժը թուլացնելու և ոչնչացնելու համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ իշխանության կողմից պատվեր է իջեցվել, ամեն բան անում են թուլացնելու ԼՀ կուսակցությունը, քանի որ իշխանության համար անակնկալ իրավիճակ է, նրանք ցուգցվանգի մեջ են: «Մեր ձեռնարկած քաղաքական գործընթացի արդյունքում այս պահին ՀՀԿ-ն փոքրամասնություն և ընդդիմություն է Վանաձոր քաղաքում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ տեղեկացնել, որ մինչ օրս Վանաձորից ընտրված պատգամավորի, ԼՀ կուսակցության, ավագանու անդամների կամ մեր թիմի  դեմ իշխանությունը ատելություն քարոզելով՝ չի կարողանում մեզ թուլացնել, ընդհակառակը՝ ավելի է ուժեղացնում: Իրենց  օգտագործած էներգիան հետ է գնում իրենց, և թուլանում են իրենք, ոչ թե մենք»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում