Wednesday, 15 05 2024
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը

Եթե ֆորսմաժոր չլինի՝ այս ընտրություններին իշխանությունը չի գնա վարչական ռեսուրսի կիրառման. Հոկտանյան

«Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի խորհրդարանական ընտրություններին մենք առավելապես ուշադրություն ենք դարձնելու ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգին։ Բացի դրանից՝ վարչական ռեսուրսի չարաշահման մոնիթորինգ է անցկացվելու։ Այս երկու ուղղությունների պատասխանատուն լինելու ենք մենք»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։ Նրա խոսքերով՝ քաղաքական կամքի առկայության պարագայում նորմալ ընտրություններ կանցկացվեն, վարչական ռեսուրսը գործի չի դրվելու, որին ականատես ենք եղել նախորդ գրեթե բոլոր ընտրություններին։

Հոկտանյանի խոսքերով՝ նախորդ ընտրություններին ևս անցկացվել են նման մոնիթորինգներ, սակայն, դրանք համապատասխանեցվել են նախկինում գործող Ընտրական օրենսգրքի դրույթներին։ Իսկ այս խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են նոր ԸՕ-ի դրույթներին համապատասխան։ «2007-2008 թվականներին մեր բացահայտած խախտումները աղաղակող էին, և իշխանությունները կարծես թե մեզ հետևում էին ու դրանք չկրկնվեցին 2012, 2013 թվականներին: Մասնավորապես, թեկնածուների կողմից աշխատանքային ժամին քարոզչություն կազմակերպելը, պետական ռեսուրսների՝ ավտոմեքենաների և այլ ռեսուրսների կիրառումը և այլն։ Ուշագրավ էր նախընտրական շտաբների հարցը, որոնք չպետքէ լինեին վարչական շենքերում, իսկ նախկինում կային նման բաներ։ Բացի դրանից՝ ուշագրավ էր այդ շտաբներում աշխատողների վճարման հարցը և այլն։ Բայց իշխանությունները դասեր  քաղեցին մեր բացահայտումներից ու հիմա շատ զգույշ են»,- ասաց Հոկտանյանը։

Նա նշեց, որ ամեն դեպքում ապրիլին իրենք կրկին հետևողական են լինելու վարչական ռեսուրսի կիրառման խնդրին։ Կրկին փորձելու են պարզել, թե ինչ միջոցներով են վարձատրվում, ֆինանսավորվում նախընտրական շտաբները, դրանց աշխատակիցները։ «Որոշ դեպքերում դրանք հենց այդ օլիգարխների գրպաններից են ֆինանսավորվում, որը օրենքի դաշտում չի համարվում վարչական ռեսուրսի չարաշահում։ Սակայն, եթե դրան նայենք այլ տեսանկյունից, մասնավորապես, որ այդ օլիգարխների գումարները գոյացել են չվճարված հարկերի արդյունքում, ապա արդեն հանգում ենք վարչական ռեսուրսի չարաշահման խնդրին։ Այդ գումարները պետք է բյուջեում լինեին, սակայն հայտնվել են օլիգարխների գրպանում։ Բայց սա արդեն այլ հարց է»,- նկատեց Հոկտանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այս ընտրություններին իշխանությունը կանի ամեն ինչ, որ չխախտվի օրենքի տառը, դպրոցներում հանրահավքներ, քարոզչություն չի կազմակերպի, շտաբները կբացի նախատեսված տեղերում։ Պատկերը նման կլինի 2012-2013 թվականներին, եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ։ Ամեն բան կախված է քվեարկության օրվանից»,- նկատեց Հոկտանյանը՝ հավելելով, որ այստեղ այլ խնդիր էլ կա։ Եթե իշխանությունը, օրինակ, թաղապետարանի աշխատողներին չխառնի ընտրություններին, ապա իշխանությունները ունեն պահեստային տարբերակ՝ թաղային հեղինակություններին, որոնք նախորդ բոլոր ընտրություններին էական ազդեցություն են ունեցել ընտրությունների ժամանակ։

Ինչ վերաբերում է տեղամասում և տեղամասից դուրս տեսանկարահանումներին, ապա Հոկտանյանի խոսքերով՝ դա այնքան էլ գործող տարբերակ չէ, քանի որ այդ ժամանակ էլ կարող են լույսերն անջատվել, սարքավորումները փչանալ՝ կախված իշխանությունների ցանկությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում